Նիկոլ Փաշինյանն այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարեc, որ կառավարության անդամների կազմում փոփոխությունների կարիք չի տեսնում և չի նախատեսում:
«Կառավարության անդամների կազմում՝ փոխվարչապետեր և նախարարներ, փոփոխությունների կարիք չեմ տեսնում, չեմ նախատեսում։ Գործադիրի այլ մակարդակներում որոշ փոփոխություններ, մտածում եմ, որ տեղի կունենան»,- ասաց Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀ կառավարությունում փոփոխություններ նախատեսվում են։










