Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով Հայաստանի ողջ տարածքով արգելվում է հոգեորսությունը։ ՀՀ Լեզվի կոմիտեն «հոգեորսությունը» մեկնաբանում է հետևյալ կերպ․ «Մոլորեցնելով կամ ստիպողաբար, ֆիզիկական և կամ հոգեբանական ճնշմամբ որևէ կրոնի, դավանանքի, աղանդի հետևորդ դարձնելուն ուղղված ներգործություն, գործողություն»։

Նիկոլ Փաշինյանը վերջին ամիսներին և հիմա հատկապես անթաքույց հոգեորսությամբ է զբաղված։ Նա իշխանազանց է լինում՝ կառավարության անդամներին, պետական չինովնիկներին պարտադրելով մասնակցել Հայ առաքելական եկեղեցու և Վեհափառի դեմ իր նախաձեռնած գործողություններին։

Եկեղեցու հետ այս դիմակայությունը երկու ելք ունի․

1․ կա՛մ Փաշինյանը պետք է կանգ առնի,

2․ կա՛մ պետք է միայն օրենքի սահմաններում լուծել այս հարցը։

Ակնհայտ է, որ Փաշինյանը որոշել է կանգ չառնել։ Ըստ այդմ՝ մնում է երկրորդ ճանապարհը․ նա կարող է դիմել Արդարադատության նախարարություն՝ գրանցելու իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը։ Եվ որպես հոգևոր գիրք կարող է ծառայել Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը, իսկ որպես աղոթատեղի դեռ որ կարող է օգտագործել կառավարության շենքը։

Այս լուծմամբ մի կողմից՝ Հայ Առաքելական եկեղեցին կազատվի այս դիմակայությունից, մյուս կողմից՝ Փաշինյանի կողմնակիցներն ու պետական չինովնիկները կազատվեն դիմակայության մեջ ներգրավվելու պարտադրանքից, իսկ երրորդ կողմից՝ Փաշինյանը կինքնահռչակվի որպես նոր կրոնական ուսմունքի հիմնադիր և նոր առաքյալ։ Եվ կառավարության նիստերի ընթացքում, պետական շինարարության խնդիրները թողած, հանգիստ կզբաղվի իր նոր ուսմունքի քարոզչությամբ։

Նարինե Մկրտչյան, Մամուլի ազգային ակումբ նախագահ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

Հաջորդ գրառումը

Մեղադրանքը պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է. Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Մեղադրանքը պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է. Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական