Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լուզերների ազգ ենք դառնալու, եթե պարտությունը իշխանության համար հետեւանքներ չունենա․ Ռոբերտ Քոչարյան

10/05/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իշխանը Սաղաթելյանը 6 ամիս է՝ տրեներովկաների մեջ է, չեմ կարող այդպես խոսել, բայց կփորձեմ անդրադարձ անել երեք կարեւոր բովանդակային հարցերի՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ։

Նա նշեց, որ ինքը վերջին անգամ հանրահավաքում հարթակում է եղել 2003-ին՝ Մատենադարանի դիմաց, նախագահական ընտրություններից մեկ օր առաջ:

«Մտքովս նույնիսկ չէր անցնում, որ կարող եմ վերադառնալ եւ իշխանության հայտ ներկայացնել: Ես կարծում էի, որ պետական պաշտոնյա լինելը ինձ համար ավարտված է, որ կատարել եմ պարտքս հայրենիքի հանդեպ եւ կարող եմ ապրել իմ անձնական կյանքով: Բայց այն, ինչ եղավ, այն վտանգները, որոնք այսօր կան մեր երկրի առջեւ, ստիպում են հետ գալ ու պայքարել: Հակառակը կլինի դասալքություն»,-ասաց նա:

Քոչարյանը հայտարարեց, որ 3 խնդիր կա երկրի առջեւ։

«Առաջինը՝ ՀՀ-ն այսօր անվտանգ չէ, այսօր Սյունիքի սահմաններն անվտանգ չեն: Մենք այսօր մի երկիր ենք, որը սեփական ուժերով չի կարողանում պաշտպանել երկրի բնակչության անվտանգությունը, իր սահմանները: Այսօր ունենք իշխանություն, որը հետեւողականորեն քայքայել է բանակը եւ չի անում ոչինչ այն վերականգնելու համար: Մեր նպատակն է հաստատել արժանապատիվ խաղաղություն: Դա չի կարող անել մի իշխանություն, որը մարմնավորում է պարտություն, նվաստացում, խայտառակություն, մահեր, զոհեր: Չեն կարող անել: Մենք կարող ենք դա անել, պատրաստ ենք անել:

Երկրորդը՝ Ղարաբաղի ապագան, անկեղծ ասեմ, բավական մշուշոտ է, ստորագրված պայմանագրով 4,5 տարի անց այդ չարաբաստիկ հայտարարությունը ենթադրում է, որ Ադրբեջանը կարող է հրաժարվել ռուսական խաղաղապահ զորքերից: Հիմա որեւէ մեկը ձեզնից լսե՞լ  է այս իշխանավորներից, թե ինչ են անում իրենք այդ ուղղությամբ: Արդյո՞ք պատրաստ են այսպիսի սցենարի, թե՞ ոչ: Պարտության դեմք  հանդիսացող իշխանությունը չի կարող արդյունավետ բանակցող լինել: Հնարավոր չէ բանակցել թշնամու հետ, եթե դու չորեքթաթ ես շարժվում, եթե ծնկներիդ վրա ես կանգնած:

Հետեւաբար, պետք է գա մի իշխանություն, որն ի վիճակի է արհեստավարժ ձեւով հպարտ բանակցել ու հասնել Ղարաբաղի համար բարենպաստ լուծումների: Մենք կարող ենք դա անել:

Երրորդը՝ երկիրը տնտեսական ճգնաժամի մեջ է: Տնտեսությունը 7,5 տոկոս անկում է ապրում, սղաճն ուտում է ձեր ցածր եկամուտները, երկիրը խրվել է արտաքին պարտքերի մեջ: Չի կատարվել ոչ մի խոստում, թռիչքաձեւ աճը փոխարինվեց թռիչքաձեւ անկումով: Սա է այս իշխանության 3 տարվա արդյունքը»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Հետեւաբար, նրա համոզմամբ, սրանք չեն կարող շարունակել, պարտվելը միայն պարտություն չի պատերազմում՝ տնտեսական ոլորտում ձախողվելը նույնպես պարտություն է:

«Պարտությունը իշխանության համար պետք է առնվազն իշխանությունը կորցնելու գինը ունենա: Չի կարող պարտությունը լինել անհետեւանք, հակառակ դեպքում ունենալու ենք մշտապես պարտվող ազգ, լուզերների ազգ ենք դառնալու, եթե պարտությունը իշխանության համար հետեւանքներ չունենա:  Ուրեմն այս իշխանությանը պետք է քշել, եթե իրենք պատրաստ չեն ինքնակամ հեռանալ»,-հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում․ 

https://youtu.be/GRmv4Y7YcRQ
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 8 մարզերում

Հաջորդ գրառումը

Հնագետները նեանդերթալցիների մնացորդներ են հայտնաբերել Իտալիայում և պարզել դրանց տարիքը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Հնագետները նեանդերթալցիների մնացորդներ են հայտնաբերել Իտալիայում և պարզել դրանց տարիքը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական