Ադրբեջանի արտակարգ վիճակների նախարարությունը տեղեկություն է ստացել, որ Լեռնային Ղարաբաղիայժմ Բաքվի վերահսկողության տակ գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) Ղարազալի գյուղումբարդ ռելիեֆով ականապատված լեռնային տարածքում, հրդեհ է բռնկվել:
Ինչպես հաղորդում է minval.az-ը, կրակը բռնկվել է բաց դաշտում և մասամբ անտառային գոտում:
Հիշեցնենք, որ հունիսի 29-ին նույնպես հրդեհ էր բռնկվել Վարանդայում, որը Ադրբեջանի ԱԻՆ-ը մի քանի օր շարունակ տեղայնացնել չէր կարողանում: Ավելին մանրամասն կարդա այստեղ





