Ռուսաստանի Դաշնության Ազգային անվտանգության նորացված ռազմավարության համառոտ վերլուծություն, որը հաստատվել է Ռուսաստանի Դաշնության Նախագահի 2021 թվականի հուլիսի 2-ի թիվ 400 հրամանագրով:
1. Բացահայտ հայտարարված է, որ Ռուսաստանն արտասահմանում ունի իր սեփական ազգային շահերը և մտադիր է պաշտպանել դրանք:
2. Ընդգծվում է Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության սպառնալիքների բարդ և փոխկապակցված բնույթը:
Արտասահմանյան պետությունների անբարյացակամ գործողությունները վերլուծելիս, նշվել են ինչպես արտասահմանում ռուսաց լեզվի վրա կատարված հարձակումները, այնպես էլ խտրական գործողությունները ռուս մարզիկների նկատմամբ:
3. Մեծ ուշադրություն է դարձվում տեղեկատվական անվտանգությանը: ԱԱՌ-ն վերամշակելիս, միանշանակ հաշվի է առնվել «գունավոր հեղափոխությունների» և Բելառուսում տեղի ունեցած վերջին իրադարձությունների փորձը, մատնանշվել է միջազգային ՏՏ ոլորտի հսկաների կործանարար դերը ինտերնետի գրաքննության հարցում:
4. Ընդհանուր առմամբ, վերակողմնորոշվել է ազգային անվտանգության սպառնալիքի գլխավոր վեկտորը դասականից (ռազմական բախումներ, ահաբեկչություն, հանցագործություն) «փափուկ ուժի»՝ հիմնականում ռուսների զանգվածային գիտակցության վրա ազդեցության տեսանկյունից: Ընդգծվում է, որ տեղեկատվական-հոգեբանական դիվերսիան և մշակույթի «արևմտացումը» մեծացնում են Ռուսաստանի Դաշնության մշակութային ինքնիշխանությունը կորցնելու սպառնալիքը:
5. Նշվում է Ռուսաստանի տնտեսության (հումքայինից դեպի ավելի տեխնոլոգիական) փոխակերպման, ինչպես նաև անկախ ֆինանսական և բանկային համակարգի ձևավորման անհրաժեշտությունը:
Թարգմ Զ․Մ․
05.07.21






