Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Քաղաքացիների ընդունելության կետը շարունակում է աշխատանքները Ստեփանակերտում գտնվող Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնում։
Հեռախոսով կամ անձնապես դիմումներ ընդունող հերթապահ սպաները պարտադիր ճշտում են խնդրի բնույթը, հարազատներից պարզում այն վայրը, որտեղ ենթադրաբար կորել է զինծառայողը, արձանագրում կոնտակտային տվյալները։
Բոլոր դիմումները գրանցվում են տվյալների բազայում և փոխանցվում համատեղ որոնողական խմբեր։