Ռուս խաղաղապահները բժշկական սարքավորումներ են տեղափոխել Արցախի հեռավոր շրջաններ
Վերջին երկու շաբաթվա ընթացքում բժշկական սարքավորումների շուրջ 50 հավաքածու է փոխանցվել Արցախի բժիշկներին։
Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
««Ռուսական մարդասիրական առաքելություն» բարեգործական կազմակերպության անունից ռուս խաղաղապահներն առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար նախատեսված բժշկական սարքավորումների հավաքածուներ են հանձնել Շոշ և Պառավաթումբ ավանների մանկաբարձական-ֆելդշերական կետերին», – նշված է հաղորդագրության մեջ: