Հայաստանում կայծակնային արագությամբ փլվում-հալվում-վերանում են հանրային եւ քաղաքակրթական բազում ֆենոմեններ։
Կրկնեմ՝ մեզ բաժին է հասել ոչ թե քաղաքական, այլ արժեհամակարգային ճգնաժամ։
2018-ի իշխանազավթումը սկիզբ դրեց տարիներ շարունակ ձեւավորված արժեքների եւ չգրված օրենքների ոչնչացմանը։
Քաղաքական թոհուբոհի մեջ այրվում է ամեն ինչ։
Ընտանիք-երեխա-եկեղեցի-տարիք-բանակ-Արցախ… Այլեւս չկա եւ ոչ մի տաբու։
Քֆուր գրող կանայք եւ հոգեվաճառ տղամարդիկ, մարտնչող տգետներ, ազգուրաց անգետներ, դեմք չունեցող, բայց իրենց դեմքի տեղ դնողների ոհմակներ, խրոնիկ հեյթերներ (hater) եւ թեթեւսոլիկ հայպերներ (hyper). հայկականության ապոկալիպսիսի այս խառնիճաղանջ բրիգադը փորձում է վերջնականապես տրորել-վերացնել սեփական կարծիք, դիմագիծ, կենսագրություն եւ արժեհամակարգ ունեցող յուրաքանչյուրին։
Հանրային կյանքի մեջ արտանետվել են դեղնականաչավուն լեղու գետեր, որոնք այլեւս հոսում են երկրով մեկ՝ առաջացնելով էրոզիա, կոռոզիա, լիզիս։
Ինչպե՞ս կանգնեցնել ինքնասպանական այս մեխանիզմը։ Այդյոք դա դեռ հնարավո՞ր է։
Հունիսի 7-ը եզակի շանս է այս խելահեղությունը կանգնեցնելու համար։
Գնա’ ընտրություններին։
Եթե հանկարծ այդ օրն ալարես բազմոցից կտրել եւ շարժել հինգերորդ կետդ, ապա թուրքերին կհասնի ոչ միայն պետությունդ, այլեւ հենց այդ նստատեղդ։
Գնա’, որ գնա’ն։
Արմեն Աշոտյան, ՀՀԿ փոխնախագահ









