Նիդերլանդների խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունեց բանաձև, որով կոչ է անում կառավարությանը ջանքեր գործադրել, որպեսզի Եվրամիությունը պահանջի Ադրբեջանից անմիջապես դուրս բերել ուժերը Հայաստանի տարածքից: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջում:
«Պալատը, Լսելով քննարկումները, արձանագրելով, որ Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի տարածք, նպատակ ունենալով կանխելու հակամարտության հնարավոր սրումը, կոչ է անում կառավարությանը պնդելու (Եվրոպական) Խորհրդում՝ միանալու Ֆրանսիայի նախագահ Մակրոնի՝ Ադրբեջանին ուղղված՝ անմիջապես զորքերը դուրս բերելու պահանջին։
Եվ անցնում է օրակարգի հարցերին»,- գրված է ԱԳՆ ֆեյսբուքյան էջում: