Երեքշաբթի, Ապրիլի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մենք գնացել ու օրեր հետո էլի գնալու ենք Սյունիք. իսկ Արցախը թուրքին հանձնած ձեր վարչապետը վերջերս անգամ Սյունիք մտնել չկարողացավ. Տոնոյան

20/01/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը գրում է.

«Գործընկերներիս հետ այսօր աշխատանքային այցով կրկին Սյունիքում էինք: Շուռնուխից վերադառնալիս ականատես եղանք իշխանության բեմադրած հերթական ցածրորակ, էժանագին շոուին: Սցենարը հետևյալն էր՝ Սիսիանի ու հարակից համայնքների մի խումբ բնակիչներ փակել էին ճանապարհը՝ իբրև թե թույլ չտալու համար, որ Վազգեն Մանուկյանը մուտք գործի Սյունիք, այն դեպքում, երբ նման այց նախատեսված չէր: Անզեն աչքով էլ տեսանելի էր, որ տեղի ունեցածն ընդամենը ուղղորդված սադրանք էր, որի դերակատարները իշխանությունների մանիպուլյացիաներին տրված մեր մի քանի հայրենակիցներն էին:

Տեղական արտադրության գավառական իշխանիկներներն այնքան հապշտապորեն էին կազմակերպել իշխանությունների պատվիրած բեմականացումը, որ բացի ուղիղ եթերով տեղի ունեցածը հեռարձակող մի քանի սադրիչներից, ուրիշ որևէ մեկը չէր միջամտում այս ներկայացմանը:

Եվ ի՞նչ է ստացվում. այսօր առկա հազարավոր խնդիրներին լուծում տալու, հայրենազրկված ու թուրքի քթի տակ հայտնված տասնյակ հազարավոր մարդկանց մասին մտածելու, երկրի անվտանգությունը պաշտպանելու փոխարեն աթոռից սոսնձվածները զօր ու գիշեր տվայտվում են մեկ մտքի շուրջ՝ ինչպե՞ս խանգարել աշխատող, գործ անող մարդկանց: Իսկ մենք ձեր թեթև ձեռքով այլևս սահմանապահ դարձած Շուռնուխում էինք՝ մարդկանց օգնելու, նրանց հոգսը մեղմելու նպատակով:

Եվ վերջում դիմում եմ բոլոր նրանց, ովքեր կանգնած են այս էժանագին բեմադրության հետևում…

Մենք աշխատանքային հերթական այցը հաջողությամբ ավարտած վերադառնում էինք Սյունիքից, իսկ Արցախը թուրքին հանձնած ձեր վարչապետը վերջերս անգամ Սյունիք մտնել չկարողացավ, որովհետև արժանապատիվ սյունեցիները թույլ չտվեցին: Մենք գնացել ու օրեր հետո էլի գնալու ենք Սյունիք:

Գնալու ենք, որովհետև իշխանության անբանության ու ապաշնորհության արդյունքում այնտեղ շատ անելիքներ ունենք: Գնալու ենք, որովհետև մենք մեր հայրենիքում վախենալու ոչինչ չունենք…»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Jivan Gasparyan – They Took My Love Away (Live in Concert from 65 Years on Stage – 2011)

Հաջորդ գրառումը

Ինչ՞ եղավ ամենաբարձր մակարդակով փողահարված հայկական թեստերի արտադրությունը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

20/04/2026
Նորություններ

Ալեն Սիմոնյանը ակտիվիստ Միքայել Մարգարյանից պահանջում է ներողություն խնդրել և վճարել 506 000 դրամ

20/04/2026
Նորություններ

ՀՀ-ում ԵՄ դեսպանը ծանոթացել է ընտրությունների նախապատրաստական ընթացքին

20/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Հաջորդ գրառումը

Ինչ՞ եղավ ամենաբարձր մակարդակով փողահարված հայկական թեստերի արտադրությունը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ՔՊ-ական Սարիկ Մինասյանը ֆեյսբուքում հայհոյում է օգտատերերին և «ռազբորկայի» կանչում. «Հրապարակ»

20/04/2026

Համացանցում լայնորեն տարածվում է իշխանական թիմի ներկայացուցիչ Սարիկ Մինասյանի մասնակցությամբ սկանդալային հրապարակումը։ Ֆեյսբուքյան մեկնաբանություններում Մինասյանը, չզսպելով իրեն, անցել է էթիկայի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական