Մարտուն Գրիգորյանը կվերցնի պատգամավորական մանդատը

8

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կվերցնի պատգամավորական մանդատը։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Հարգելի գյումրեցիներ, շիրակցիներ, հայրենակիցներ, վերջին օրերին լրատվամիջոցներով տեղեկացրել եմ, որ վերցնելու եմ ԱԺ պատգամավորի մանդատը։

Բոլորս հասկանում ենք, որ երկրում առկա ներքաղաքական և հատկապես արտաքին քաղաքական օրակարգում` ծանր ու դժվարին այս ժամանակահատվածում, հեշտ որոշում չէր ստանձնել այսպիսի պատասխանատվություն։

Անկախ դժվարություններից ու խոչընդոտներից, որպես Շիրակի մարզից, Գյումրուց ընտրված ընդդիմադիր պատգամավոր պատրաստ եմ և պարտավորված ամեն ինչ անել մարզի խնդիրները բարձրաձայնելու և լուծումներին հետեւողական լինելու համար։

Հընթացս կտեղեկացնեմ Ձեզ պատգամավորական աշխատանքիս ծավալի ու զարգացման մասին։

Շնորհակալ եմ», — գրել է Գրիգորյանը։