Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մանկավարժական համալսարանի ռեկտոր ընտրվեց պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը

19/03/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կայացավ Մանկավարժական համալսարանի Խորհրդի նիստը: Օրակարգում ռեկտորի ընտրության հարցն էր, առաջարդրված միակ թեկնածուն հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սրբուհի Գևորգյանն էր:

Նիստին ներկա էին Խորհրդի բոլոր` 20 անդամները: Առաջադրված ռեկտորի թեկնածուն ներկայացրեց բուհի զարգացման գործողությունների իր ծրագիրը:

Սրբուհի Գևորգյանն առանձնացրեց բուհի զարգացման  առաջնահերթությունները, ներկայացրեց առաջիկա տարիների տեսլականն ու անելիքները մանկավարժական կրթության ճգնաժամի համատեքստում: Նա անդրադարձավ նաև դիմորդների թվի նվազման, ընդունելությունն այլընտրանքային եղանակով կազմակերպելու նոր փաթեթի մշակման անհրաժեշտության, հետազոտող ուսուցչի հրամայականի մասին հարցերին:

«Փոխվել են սովորողները, ուսուցման գործընթացը, սպասումները: Կրթական համակարգը ենթարկվել է տրանսֆորմացիայի. տրանսֆորմացիա է պահանջում նաև ուսուցչի դերը:Այս առումով նորարար, արագորեն զարգացող հասարակությունը պահանջում է լուրջ փոփոխություններ նաև մանկավարժական կրթության համակարգում: Փաստենք, որ մանկավարժական կրթությունը ճգնաժամ է ապրում»,-նշեց Սրբուհի Գևորգյանն ու հավելեց, որ մանկավարժական մայր բուհն այս տեսանկյունից պետք է հանդես գա որպես մանկավարժական գործունեության գաղափարների մոդելների ստեղծող, նախաձեռնող:

Խոսելով ուսուցչի մասնագիտության յուրահատկությունների մասին` Սրբուհի Գևորգյանը անդրադարձավ նաև ժամանակակից մանկավարժական կրթության առջև ծառացած մարտահրավերներից բխող այլ խնդիրներին:

Ներկաները ռեկտորի թեկնածուին ուղղեցին հարցեր, որոնք վերաբերում էին բուհ-դպրոց-շրջանավարտ կապին, միջգիտակարգային հետազոտություններին, դասախոսների մասնագիտական վերապատրաստումներին, ուսումնառության որակի ապահովմանը, ինչպես նաև հետազոտական ձեռքբերումները դպրոց հասցնելու հնարավորություններին, համընդհանուր ներառականության խնդիրներին և այլն:

ՀՊՄՀ-ի Խորհրդի նախագահ, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը որպես պետության ներկայացուցիչ վստահեցրեց` բուհը միայնակ չի կարող լուծել ծառացած խնդիրները և այդ գործում պետությունը մեծ անելիք ունի. «Պետք է մշակվի հատուկ պետական քաղաքականություն, լրացուցիչ գործիքակազմ, ինչի հետևանքով կկարողանանք ունենալ որակյալ ուսուցիչներ: Պետք է ցուցաբերվի համակցված մոտեցում` սկսելով ուսուցչի մասնագիտությունը գրավիչ դարձնելուց»,-հավելեց Խորհրդի նախագահը:

Վերջինս այն կարծիքին է, որ նոր խնդիրներ չավելացնելու համար պետք է համատեղ աշխատանք տանել, գտնել լավ ներուժ և փորձառություն ունեցող հաստատությունները և նրանց ներգրավվել այդ աշխատանքներում` դրական և կառուցողական մթնոլորտում:

«Մանկավարժական բուհը մեր երկրի համար ունի վճռորոշ նշանակություն: Յուրաքանչյուրիս աշխատանքից շատ բան է կախված»,-վստահեցրեց փոխնախարար Անդրեասյանն ու հույս հայտնեց, որ արդյունքները երկար սպասեցնել չեն տա:

Ելույթ ունեցան նաև խորհրդի անդամներ պրոֆեսորներ Էդվարդ Ղազարյանը, Լեմս Ներսիսյանը, Սամվել Պիպոյանը, Համլետ Հարությունյանը, խորհրդի քարտուղար Կամո Վարդանյանը և ուսանողական համակազամից՝ Համլետ Պետրոսյանը։

Փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով, միաձայն` 19 կողմ, ձայնով պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանն ընտրվեց Մանկավարժական համալսարանի ռեկտոր: 1 քվեաթերթիկ անվավեր համարվեց քվեարկության նշանը սահմանված կարգով չդնելու համար։ Խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը շնորհավորեց նորընտիր ռեկտորին և նշեց, որ միաձայն քվեարկությունն այն ամուր հիմքն է, որի վրա համատեղ կկատարեն ահռելի աշխատանք: Խորհրդի անունից Ժաննա Անդրեասյանը վստահեցրեց. «Խորհուրդը Ձեզ հետ գործելու է որպես մեկ թիմ: Ձեր հաջողությունները մեր հաջողություններն են»:

Սրբուհի Գևորգյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և հավելեց, որ դա շատ պատվաբեր և պարտավորեցնող է: Նա ոգեշնչող համարեց Խորհրդի պատրաստակամությունը և ընդգծեց` լիահույս է, որ բուհը կհաղթահարի մանկավարժական կրթության առջև ծառացած ճգնաժամը:

Խորհրդի անդամներն իրենց ելույթներում վստահեցրին, որ Սրբուհի Գևորգյանի անցած գիտամանկավարժական ուղին, փորձառությունն ու գիտելիքները, երկարամյա նվիրումն  աշխատանքին միայն օգտակար կլինեն բուհի ղեկավարման գործում: Նրանք ևս մեկ անգամ  պատրաստակամություն հայտնեցին համախմբել ջանքերն ու աջակցել այս բարդ ժամանակներում բուհի ռազմակավրության իրագործմանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանը Չարենցավանում է

Հաջորդ գրառումը

ՄԱԿ մշտական համակարգողի պաշտոնակատարին խիստ բողոքի հայտագիր է ներկայացվել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Զանգը հնչեց… հիմա հերթը հայ ընտրողինն է. Արթուր Խաչիկյան

30/05/2026
Նորություններ

«ՀայաՔվե»-ի անդամը դիմում է ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման փաստի առնչությամբ

30/05/2026
Նորություններ

ՀՀ իշխանությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ներկայացրել են զգալի չափերի հարկային պահանջներ. «Հրապարակ»

30/05/2026
Նորություններ

Ամառն ուշանում է. ջերմաստիճանը կնվազի

30/05/2026
Հաջորդ գրառումը

ՄԱԿ մշտական համակարգողի պաշտոնակատարին խիստ բողոքի հայտագիր է ներկայացվել

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնվել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնվեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026

Մենք չենք հանձնել Մեղրին։ Մենք կձերբակալենք նրանց, ովքեր ասում են, թե մենք հանձնել ենք Մեղրին։ Այսօր մենք լսեցինք պաշտամունքի գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական