Շաբաթ, Հունիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հ. Ավետիքյան. «Էրդողանը Նիկոլից ակնկալում է հրաժարվել ցեղասպանության հարցից»

01/03/2021
- ԿԱՐԵՎՈՐԸ, Վերլուծություն, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում եւ Սփյուռքում շատերի համար անակնկալ եղավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի կառավարությանը` իբր Հայոց բանակի գեներալիտետից պաշտպանող։ Այս կապակցությամբ ցանկացանք իմանալ «ԱԶԳ»ի խմբագիր Հակոբ Ավետիքյանի կարծիքը։ Ահա՛, թե ինչ ասաց նա.

– Վերջին պատերազմից հետո Թուրքիայի նախագահը հատուկ գուրգուրանքի առարկա է դարձրել Փաշինյանին։ Պատճաներից գլխավորը այն է, որ ի դեմս Փաշինյանի Էրդողանը եւ վերջինիս «դամքաշ» Իլհամը գտել են մեկին, որի վրա նստած քշում են իրենց ուզած ուղղությամբ։ Նման մարդուն ինչպե՞ս կարելի է չսիրել ու չպաշտպանել…

Հենց այս օրերին Էրդողանը ավելի սիրատոչոր գուրգուրանք է տածում Նիկոլի նկատմամբ, որի պատճառը, ի հավելումն վերեւում ասվածի, իմ կարծիքով այն ակնկալությունն է, որ Փաշինյանը Էրդողանի այդ ծառայության դիմաց պատրաստակամություն կհայտնի կամ արդեն իսկ հայտնել է, որ իր գլխավորած կառավարությունը հոժար կգտնվի օրակարգից դուրս թողնել Ցեղասպանության ճանաչման եւ ընդհանրապես պահանջատիրության հարցը։

Մեր ազգակիցներն ու հայրենակիցները վերջապես պետք է հասկանան, որ Թուրքիայի համար հայ-թուրքական եւ թուրք-ամերիկյան հարաբերություններում գլխավոր խնդիրը հենց Ցեղասպանության ճանաչումն է։ Միացյալ Նահանգների Կոնգրեսի ընդունած հայտնի բանաձեւից հետո Ցեղասպանության ճանաչման հարցը Անկարայի գլխին կախված մահակ է, որը նախագահ Բայդենի վարչակարգը կարող է օգտագործել կամ օգտագործելու սպառնալիք դարձնել Թուրքիայի դեմ։

Բոլորին է հայտնի, թե Էրդողանը որքան է կարեւորում դա։ 2019 թ. նա անձամբ էր բացումը կատարել եւ մասնակցել Ցեղասպանությունը ժխտելու համար իր իսկ նախաձեռնությամբ Թուրքիայում ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին։

Էրդողանը Նիկոլից ակնկալում է երախտապարտ լինել իր տաքո՜ւկ թեւերը վերջինիս վրա տարածելու դիմաց։

Անշուշտ, բացի հրապարակային հայտարարություններից Էրդողանը, որպես շատ գործնական գործիչ, կոնկրետ քայլեր է կատարում, որպեսզի Փաշինյանի հետ իրականացնի այդ դավաճանական գործարքը, Երեւան ուղարկելով իր էմիսարներին։ Օրինակ` օրերս Երեւանում է գտնվում նախկինում նման միջնորդական առաքելություններ ստանձնած հայտնի մի անձնավորություն` Սամսոն Օզարարատ կոչեցյալը, որը ակտիվ շփումներ է ձեռնարկել իմքայլական կամ սորոսական գործիչների հետ, ինչպիսին է Հովհաննես Իգիթյանը։ Այդ առաքելության մասին հետագայում հավելյալ մանրամասնություններ կունենանք ներկայացնելու մեր ընթերցողներին…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ծիտ Նանոյին «հանձնարարողը» ՔՊ-ական Սերոբ Սարգսյանն է

Հաջորդ գրառումը

Անդրանիկ Թևանյանի ելույթը Հանրահավաքին

Համանման Հոդվածներ

Նորություններ

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2.485.851 է

06/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Մի՛ նայիր հայելուն» ներկայացումը՝ թիվ 155 հիմնական դպրոցի աշակերտների և շրջանավարտների մասնակցությամբ

06/06/2026
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստեփանավանում սահմանված է արտակարգ ռեժիմ. կարկուտը մեծ վնասներ է հասցրել

06/06/2026
Հաջորդ գրառումը

Անդրանիկ Թևանյանի ելույթը Հանրահավաքին

Ամենաշատ ընթերցվածը

05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ԿԸՀ-ն մերժեց Արամ Սարգսյանի դիմումը. «Ուժեղ Հայաստանը» կմնա ընտրապայքարի մեջ

06/06/2026

ԿԸՀ-ն որոշում կայացրեց մերժել «Հանրապետություն» կուսակցության դիմումը. «Ուժեղ Հայաստանը» կմնա ընտրապայքարի մեջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ «Հանրապետություն» կուսակցությունը...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական