📎Նա նման հայտարարություն արեց այսօր` Հանրապետության հրապարակում իր ելույթի ժամանակ։
«Ես գիտեի, որ ամենաշատը դա էիք ուզում լսել։ Ժողովուրդն այսօր հավաքվել է, քանի որ գիտեն` պարտության պատճառը ժողովրդին, բանակը թալանածներն են։ Վերջ թավիշին։ Մենք անընդհատ ասում ենք` վերջ թավիշին ու չենք անում, բայց այսօր արդեն կսկսենք»,–ասաց վարչապետը։
Փաշինյանը հավելեց` ժողովրդին թալանածները վերադառնալու հույս չպետք է ունենան։
📌Նա նշեց, որ հիմա կսկսեն Տիգրան Մեծով երթ անել` ցույց տալով, որ կանգնած ենք բանակի կողքին, բանակն էլ կանգնած է մեր կողքին։