վրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Գյումրիի Վարդանանց հրապարակում իրականացվում է «Երաժշտական կամուրջ․ Հայաստան–Ֆրանսիա» խորագրով համերգ՝ նվիրված Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությանը և մշակութային համագործակցության խորացմանը. հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Համերգին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Կառավարության անդամներ, հյուրեր։
Համերգին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել են ներկաներին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Վարդանանց հրապարակում հավաքված հազարավոր քաղաքացիներին ջերմ ընդունելության համար: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախ շնորհակալություն է հայտնել նվագախմբին և երաժիշտներին, ապա դիմել հանդիսատեսին՝ երախտագիտություն հայտնելով թե՛ Երևանում, թե՛ Գյումրիում ֆրանսիական պատվիրակությանն արժանացրած ընդունելության համար:
Համերգային ծրագրում հնչել են հայկական և ֆրանսիական թեմատիկ ստեղծագործություններ՝ հայ և ֆրանսիացի անվանի արտիստների կատարմամբ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։
Նախագծի իրականացումը նպատակ ուներ նպաստելու Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային կապերի ամրապնդմանը և համագործակցության հետագա զարգացմանը, ինչպես նաև Հայաստանի միջազգային ճանաչելիության և վարկանիշի բարձրացմանը։









