Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հիմնադրամի առեղծվածը. Էլինար Վարդանյան

17/03/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառավարությանը հատկացված միլիոնավոր դոլարների ճակատագրի վերաբերյալ անհանգստություններն ու դժգոհությունները շարունակում են օրակագում մնալ։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Խոսքն ահռելի գումարների մասին է, որոնց արդյունավետ ծախսման վերաբերյալ միտինգ հիշեցնող հայտարարություններն ու հավաստիացումները միայն խորացնում են կասկածները։ Մենք իրավունք ունենք իմանալ, թե ինչ եղան հանգանակված գումարները։ Պատերազմի ծանր օրերին մենք բոլորս միավորվել էինք հայրենիքի և բանակի շուրջ։ Մարդիկ անկախ իրենց կարողություններից և հնարավորություններից, մեծահարուստներից մինչև օրվա հացի խնդիր ունեցողներ՝ անկախ նրանից, իշխանություններին և կառավարությանը վստահում են, թե՝ ոչ, իրենց ներդրումն ունեցան հիմնադրամի հանգանակությունների գործում։

Հիմնադրամին նվիրաբերված գումարը կառավարությանը փոխանցելը նվիրատուների մոտ իրենց վստահությունը չարաշելու վերաբերյալ կասկածներ առաջացրեց: Ոչ Հիմնադրամի անգիր արված հիմնավորումները, ոչ կառավարության բանավոր հավաստիացումները, ոչ «շահարկումներին» չտրվելու կոչերը չփարատեցին այդ կասկածները։ Արդյունքում վտանգվում է ինչպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեղինակությունը, այնպես էլ հետագա ծրագրերի իրականացումը:

Հիմնադրամի խորհրդի նիստից հետո արված իրարամերժ մտքերով հայտարարությունը խորացրեց առեղծվածը։ Կառուցողական մթնոլորտում անցած նիստում, ինչպես բնորոշվում է հայտարարության մեջ, խորհուրդը վստահություն է հայտնել, որ պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել։ Վստահություն հայտնելով հանդերձ, զուգահեռ որոշվում է ստեղծել աշխատանքային խումբ, որը կաշխատի միջազգային աուդիտորական ընկերության և ներգրավված այլ կողմերի հետ՝ պատերազմի ընթացքում հավաքագրված և օգտագործված գումարների ուսումնասիրության նպատակով։ Մի կողմից վստահ են, մյուս կողմից՝ դեռ ուսումնասիրում են։

Մարդկանց մոտ, սակայն, չկա նույն վստահությունը։ ՀՀ նախագահի դեռևս նախորդ տարվա վերջում խորհրդի անդամներին ուղղված պաշտոնական նամակը և Հիմնադրամի խորհրդի անդամ ՀՀ երկրորդ նախագահի մտահոգությունները բոլորովին այլ լույսի ներքո են բացահայտում առեղծվածը։

Մեզ պետք է ճշմարտությունը։ Պետք չեն նոր լայվեր, միտինգներ և մանիպուլյացիաներ։ Ներկայացրեք մանրամասն և սպառիչ հաշվետվություն։ Հիմնավորեք, թե որքան գումար և ինչի վրա է ծախսվել։ Եթե իհարկե կան այդպիսի հիմնավորումներ։ Ներկայացրեք առավելագույնս հստակ և թափանցիկ հաշվետվություն, քանի դեռ վերջնականապես չի կորսվել վստահությունը Հիմնադրամի նկատմամբ։ Արեք դա հրապարակային։

Քանի դեռ չկա հիմնավորված հաշվետվություն, մեզնից յուրաքանչյուրն իրավունք ունի ենթադրելու, որ հանգանակված գումաներից եղել են յուրացումներ և թալան։ Հակառակում համոզող ապացույցներ, բացի մերկապարանոց հայտարարություններից դեռ չեն հրապարակվել։

Տրամադրեք սպառիչ տեղեկատվություն, համոզեք մեզ, որ ամեն ինչ արվել է օրինականության սահմաններում և ձեռք բերեք իրավունք նոր ծրագրերի համար ակնկալելու նոր հանգանակություններ, այլապես կխորացնեք «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ ձևավորված ճգնաժամը»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Պուտինը կվճարի»․ Բայդեն

Հաջորդ գրառումը

Պատերազմի ընթացքում ՀՀ–ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է մոտ 10.000–ով․ ՄԻՊՊատերազմի ընթացքում ՀՀ–ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է մոտ 10.000–ով․ ՄԻՊ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Պատերազմի ընթացքում ՀՀ–ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է մոտ 10.000–ով․ ՄԻՊՊատերազմի ընթացքում ՀՀ–ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է մոտ 10.000–ով․ ՄԻՊ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական