Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կարեն Անդրեասյանը թողնում է Արդարադատության նախարարի պաշտոնը

05/10/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր ավարտվեց իմ պաշտոնավարումը` որպես Հայաստանի Արդարադատության նախարար: Այս մասին ասված է Կարեն Անդրեասյանի տարածած հայտարարության մեջ:

Հայտարարությունը՝ ստորև.

«Մեկ տարուց ավելի իմ աշխատանքի ընթացքում ձեռք են բերվել հետևյալ արդյունքները.

1.Ձևավորվեցին Հակակոռուպցիոն դատարաններ երեք ատյաններում (առաջին ատյան, վերաքննիչ և վճռաբեկ): Նոր դատարանների համար ստեղծվեցին նոր ենթակառուցվածքներ:

2. Պարեկային ոստիկանությունն ընդլայնվեց դեպի 6 նոր մարզեր: Գործող պարեկների կարողություններն ավելացան: Ներքին գործերի նախարարության ձևավորման հայեցակարգային աշխատանքները և իրավական փաթեթի մշակման աշխատանքները վերջնականացվեցին:

3.Ստեղծվեց և հաջողությամբ սկսեց գործել Հակակոռուպցիոն կոմիտեն՝ անձնակազմի համալրման և ընդհանուր կառավարման նոր չափանիշներով:

4.Մշակվեց Հայաստանի նոր Արբիտրաժային կենտրոնի կառուցվածքն ու մոդելը և ձևավորվեց արբիտրաժի ոլորտի հայտնի մասնագետների մեծ ցանց։ Մշակվեց Արբիտրաժային նոր կենտրոնի կանոնադրության նախագիծը և «Արբիտրաժի մասին» օրենքում փոփոխության նախագիծը։

5. Լրամշակվեց և ընդունվեց Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը: Ձևավորվեց այն իրագործող ղեկավար թիմը:

6.Հանրային ծառայությունների միասնական գրասենյակներ բացվեցին Գյումրի և Վանաձոր քաղաքներում: Նախապատրաստվեց հաջորդ գրասենյակի նոր հայեցակարգը Աբովյան քաղաքում, որը կմատուցի 450 հանրային ծառայություններ՝ այսօրվա 110-ի փոխարեն։

7.Նախարարության Փորձագիտական կենտրոնը համալրվեց փորձաքննության համար անհրաժեշտ ամենաժամանակակից սարքավորումներով և տեխնիկական հագեցվածությամբ: Փորձագետների աշխատավարձերը բարձրացվեցին 80 տոկոսով։ Մաքրվեց տարիներով ձգձգված փորձագիտական եզրակացությունների կուտակումը:

8.Վճռաբեկ և սահմանադրական դատարանների դատավորների աշխատավարձերը բարձրացվեցին 50 տոկոսով։ Տարբեր դատարաններում և դատական ատյաններում դատավորների թիվն ընդհանուր առմամբ ավելացավ 50-ով։

9.Մեկնարկեց քաղաքացիական դատավարության թվային մոդուլի մշակումը։

10.Ավարտական փուլում է քրեական գործերով մինչդատական վարույթի էլեկտրոնային կառավարման համակարգի ձևավորումը։

11.Մեկնարկեցին էլեկտրոնային արդարադատության միասնական հարթակի (e-justice.am) մշակման, ինչպես նաև վարչական, քրեական, սնանկության և հակակոռուպցիոն դատական գործընթացների թվայնացման աշխատանքները:

12.Գրեթե ավարտին հասցվեցին Պրոբացիայի էլեկտրոնային համակարգը (e-probation) և բժշկական էլեկտրոնային համակարգը (e-health), որոնք կգործեն մինչև տարեվերջ։

13.Մեկնարկեցին Հարկադիր կատարումն ապահովող ծառայության էլեկտրոնային կառավարման նոր համակարգի (e-cesa), ինչպես նաև նոտարական էլեկտրոնային կառավարման համակարգի (e-notary) մշակման աշխատանքները։

14.Հարկադիր կատարումն ապահովող ծառայության էլեկտրոնային կառավարման նոր համակարգի ծրագրի գործարկումն ապահովելու նպատակով ձեռք բերվեց սերվերային նոր և բավականաչափ տարողունակ հանգույց։

15.Ավարտական փուլ հասցվեց Սնանկության էլեկտրոնային հարթակի (e-bankruptcy) մշակումը:

16.Ընդունվեց դատաիրավական բարեփոխումների լիովին նոր որակի ռազմավարությունը, որն անդառնալի և խիստ իրատեսական է դարձնում այս ոլորտի տասնյակ բարեփոխումները մինչև 2026 թվականը։

17.Ընդունվեցին քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերը գործարկող և բարելավող շուրջ 100-ից ավելի օրենսդրական ակտեր:

18.Մշակվեց Ընտրական օրենսգրքի բացերի վերաբերյալ ծավալուն զեկույց, որի հիման վրա էլ ավելի կբարելավի գործող ընտրական օրենսգիրքը:

19.Ընդունվեց և ուժի մեջ մտավ Քրեակատարողական նոր օրենսգիրքը, որը փոխարինեց շուրջ քսան տարի առաջ ընդունված և խորհրդային տրամաբանությամբ գրված հին օրենսգրքին:

20.Մշակվեց և ընդունվեց «Հաշտարարության մասին» օրենքում փոփոխությունների համապարփակ նախագիծ (պարտադիր հաշտարարություն, առցանց հաշտարարություն, հաշտարարների որակավորման նոր համակարգ և այլն):

21.Մշակվեց և շրջանառության մեջ դրվեց «Պրոբացիոն ծառայության մասին» օրենքի նոր նախագիծ։

22.Փաստաբանական համայնքի հետ սերտ համագործակցությամբ և բացառիկ փոխհամաձայնությամբ մշակվեց ու ընդունվեց «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը:

23.Ձեռք բերվեց էլեկտրոնային մոնիթորինգի համակարգը՝ կալանքին այլընտրանք հանդիսացող տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցները կիրառելու նպատակով։ Ընդհանուր համակարգը պատրաստ կլինի շահագործման մինչև տարեվերջ։

24.Մշակվեց Էրեբունի վարչական շրջանի տարածքում նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման հայեցակարգը: Նոր հիմնարկը կփոխարինի Երևանում գործող 4 հիմնարկներին: Կատարվեց եռաչափ մոդելավորում և մշակվեց ճարտարապետական նախագծման տեխնիկական առաջադրանքը:

25.«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գրեթե ավարտին է հասցվել օդափոխության նոր համակարգի ներդրման աշխատանքները, որը կտրուկ կբարելավի բանտարկյալների կենցաղային պայմանները, ինչպես նաև ներդրվեց տեսահսկման ժամանակակից համակարգ, որը կանխում է բազմաթիվ նոր հանցանքներ։

26.19 տարեկանից բարձր տարիքի դատապարտյալները պետական աջակցությամբ սկսեցին միջնակարգ կրթություն ստանալ։

27.Մեկնարկեց քրեակատարողական հիմնարկներում տեսազանգերի միջոցով փաստաբան-վստահորդ հաղորդակցումը կազմակերպելու ծրագիրը։ Այն պատրաստ կլինի օգտագործման մինչև տարեվերջ։

28.Քրեակատարողական հիմնարկներում մահերը կանխելու նպատակով մշակվել և պիլոտավորման հենքով արդեն իսկ կիրառվում են ինքնավնասման և ինքնասպանության ռիսկի, ինչպես նաև հոգեկան առողջության սկրինինգի և ռիսկերի գնահատման գործիքները:

29. Ներդրվեցին քրեակատարողական հիմնարկներում խոշտանգումների կամ դաժան վերաբերմունքի այլ ձևերի արձանագրումների հետ կապված բժշկական զննումների պատշաճ գրանցման գործիքներ։ Ազատազրկված անձանց պատշաճ բժշկական օգնությունն ու սպասարկումն ապահովելու նպատակով ձեռք բերվեցին ժամանակակից բժշկական սարքավորումներ։

30.Պրոբացիայի ծառայության մի շարք գրասենյակներ հիմնանորոգվեցին, շահառուների հետ անհատական հոգեբանական աշխատանքի համար ստեղծվեցին առանձին սենյակներ, ապահովվեց ծառայության տեխնիկական հագեցվածությունը։

Այս ցանկը, բնականաբար, սպառիչ չէ: Կատարվել են բազմաթիվ այլ աշխատանքներ, որոնք նախապատրաստել են մի շարք նոր նախագծեր ու միջոցառումներ, որոնք շուտով իրապես բարելավելու են արդարացիորեն այդքան քննադատված արդարադատության ոլորտը: Ի վերջո, ամենօրյա ռեժիմով, գրեթե անխափան գործել են նախարարության ենթակա մի քանի տասնյակ կառույցներ ու ստորաբաժանումներ:

Այս ամենն իհարկե կատարվել է Արդարադատության նախարարության թիմի հազարավոր նվիրյալների և նրանց մի քանի տասնյակ փայլուն ղեկավարների ջանքերով: Ես պարզապես աշխատել եմ չխանգարել նրանց եռանդուն աշխատանքին:

Բոլոր թվարկված արդյունքները չեն սկսվել ինձ հետ, և սպասվող նոր բարեփոխումները բնականաբար չեն ավարտվի իմ հեռանալուց հետո: Այս ամենը սկսվել է 2018 թվականի հեղափոխությամբ և Վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի ջանքերով: Առանձնահատուկ շնորհակալ եմ պարոն Փաշինյանին այս մեծ պատասխանատվությունն ինձ վստահելու և մեր բոլոր դրական նախաձեռնություններին իր ամենօրյա մեծ աջակցության համար:

Շնորհակալ եմ Կառավարության բոլոր անդամներին, Ազգային ժողովում ակտիվ աշխատող բոլոր պատգամավորներին, բոլոր պետական կառույցների գործընկերներին, Վարչապետի գերպրոֆեսիոնալ աշխատակազմին: Առանձնահատուկ շնորհակալ եմ բոլոր հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին. հատկապես իրենց օբյեկտիվ քննադատությունը մեզ շատ է օգնել: Շնորհակալ եմ բոլոր դեսպաններին և միջազգային կառույցներին՝ արդարադատության ոլորտում իրենց սրտացավ աջակցության համար:

Ցանկացած կարգավիճակով կշարունակեմ իմ աշխատանքը, որպեսզի Հայաստանում ի վերջո լինի արդարություն բոլորի համար, իսկ դրան հասնելու միակ ճանապարհը արդար և արդյունավետ դատարանն է»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, Հայաստանն Ադրբեջանի մաս ճանաչելու հեռանկարի համար էլ տեղ է թողնում

Հաջորդ գրառումը

Ադրբեջանի 5 սկզբունքներում անընդունելի ոչինչ չկա. Արարատ Միրզոյան

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած պատվիրակությանը

16/04/2026
Նորություններ

Ատելություն գեներացնելը ունի երկու սայր՝ մի սայրով դո՛ւ ես հարվածում, իսկ մյուսով՝ քեզ. Արա Պողասյան

16/04/2026
Հասարակություն

Նոր կանոն․ աղքատ կնոջ մոտ քաղցկեղը պետք է ուշ հայտնաբերվի. Անուշ Պողոսյան

16/04/2026
Նորություններ

Էլի մեկ զոհ. ոստիկանների բռնարարքներից հետո կինը մահացել է. «Հրապարակ»

16/04/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանի 5 սկզբունքներում անընդունելի ոչինչ չկա. Արարատ Միրզոյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական