Թուրքիայում WhatsApp-ից «գաղթում» են Telegram. ծառայությունից հրաժարվել է անգամ երկրի նախագահականը

146

Այս պահին Telegram-ում թուրք օգտատերերի մեծ հոսք կա: Դա պայմանավորված է նոր համաձայնագրով, որը WhatsApp-ը օգտվողներին հրավիրում է ստորագրել փետրվարին: Համաձայնագիրը շատերի սրտով չէ:

Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Էրդողանը հրաժարվել է օգտվել WhatsApp-ից:

Ներկայումս Թուրքիայում շատ ակտիվ և ագրեսիվ կերպով փորձում են օգտագործել WhatsApp–ի գաղտնիության քաղաքականության փոփոխության հետ կապված հնարավորությունը և խթանել իրենց սեփական BiP մեսենջերը՝ ստեղծված Turkcell-ի կողմից:

Հիշեցնենք, որ WhatsApp–ը, որը պատկանում է Facebook–ին, բազմիցս քննադատվել է օգտատերերի գաղտնիությունը խախտելու համար։