Թուրքիայից դեպի Սաուդյան Արաբիա արտահանումների ծավալը հավասարվել է գրեթե 0-ի, այն բանից հետո, երբ թագավորությունը ոչ պաշտոնական բոյկոտ է հայտարարել թուրքական ապրանքներին. հայտնում է Ahval–ը։
Սաուդյան Արաբիա թուրքական ապրանքների ներկրումը նվազել է 94 տոկոսով՝ ապրիլին հասնելով 11.25 մլն, դոլարի. հինգշաբթի հայտնել է տնտեսական նորությունների և վերլուծությունների PA Intelligence-ը՝ Թուրքիայի արտահանողների ասամբլեային հղումով։
Ներկայումս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից աշխատանքներ են տարվում 2018 թ. Ստամբուլում սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից հետո երկու երկրների հարաբերությունների վատթարացումից հետո հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ, որի ցուցիչ է նաև չորեքշաբթի սաուդյան թագավորի հետ ունեցած հեռախոսազրույցը։ Երկրները նաև տարաձայնություն ունեն Լիբիայում հակամարտության շուրջ։
Պաշտոնական Էր Ռիադը հերքել է, որ թուրքական ապրանքների նկատմամբ բոյկոտ կա, բայց բիզնես–շրջանակները կոչ են արել հրաժարվել թուրքական ապրանքներից։
Սաուդյան Արաբիայում, 2020 թ. աշնանից սկսված բոյկոտի ֆոնին, երկրում կոչ էին արել հրաժարվել նաև Թուրքիայում անշարժ գույք գնելուց։