Շաբաթ, Մայիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ընտրությունները մոտենում են, և կլիենտը սկսել է «նյարդայնանալ». Լևոն Զուրաբյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

24/12/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանը, պետական գործերը թողած, հուսահատ ջանքեր է գործադրում, երկու օրվա մեջ արդեն երեք ստատուսով եւ մեկ տեսաուղերձով աղերսելով Հայաստանի երեք նախագահներին, որ նրանք գան իր հետ բանավիճեն իր ամբողջ «քաղաքական» գործունեության մեջ երբեւէ ասված ամենահիմար պնդման շուրջ։

Այս մանիակալ համառությունը միայն մեկ բան է նշանակում։ Արցախյան աղետի համար անձնական մեղավորությունն իր վրայից մաքրելու հսկայական ջանքերը անցած տարիների ընթացքում ոչ մի արդյունք չտվեցին։ Հանրությանը չհաջողվեց համոզել, որ Արցախի վախճանի մեղավորներն են նախկին նախագահները, կոռումպացված գեներալները, Հայաստանին դավաճանած Ռուսաստանը, կռվել չցանկացող ժողովուրդը եւ իր մոգոնած բազմաթիվ այլ շանթարգելներ։ Իսկ ընտրությունները մոտենում են, եւ կլիենտը սկսել է «նյարդայնանալ»։

Ինքն էլ գիտի, թե ի՜նչ վնաս կտար Հայաստանին նման բանավեճը, եթե, Աստված մի՜ արասցե, կայանար, ի՜նչ բերկրանք այն կպատճառեր Հայաստանի թշնամիներին, ինչքա՜ն կսասաներ մեր երկրի առանց այդ էլ խաթարված վարկը, ինքն էլ գիտի, որ պետական մտածողության փոքր նշույլ անգամ ունեցող որեւէ ղեկավար երբեւէ չի համաձայնի նման վնաս պատճառել սեփական հայրենիքին։

Բայց ինքը պատրաստ է երեխայի համար վեճի մեջ թրով կիսել այդ երեխուն, ինչպես պատրաստ էր զոհաբերել Արցախը իբր թե Հայաստանի պահպանման համար, իսկ հիմա պատրաստ է զոհաբերել արդեն Հայաստանի ցանկացած տարածք, անկախությունը եւ արժանապատվությունը, իր կարծիքով, տարածաշրջանի նոր տերերի ձեռքով իր իսկ իշխանությունը պահելու նպատակով։

Սա ընդամենը հանրության վստահությունը կորցնող ինքնասիրահարված կուռքի հիստերիկա է, որը փորձում է կախվել փրփուրից։ Բայց նորից եմ ասում՝ պատմության դատաստանի առջեւ որեւէ PR-ակցիա անզոր է։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Գոհար Իսկանդարյանը

Հաջորդ գրառումը

Ապագա ունենալու համար պետք է չկեղծել մեր ընդհանուր անցյալը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների

16/05/2026
Միջազգային

Փաշինյանի քաղաքական որոշումները հանգեցնում են հայ հասարակության պառակտմանը․ Վոլոդին

16/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ չէ՝ ինչի վրա է ծախսվել Եվրամիության տրամադրած 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան

16/05/2026
Հաջորդ գրառումը

Ապագա ունենալու համար պետք է չկեղծել մեր ընդհանուր անցյալը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

Գաբրելյանովը որ ասում էր՝ սրա մասով ԱԱԾ փաստաթղթերը վերացվել են, դա այդպես չէ. մեկ այլ հզորագույն պետության մոտ դրանք առկա են. Ալեն Ղևոնդյան

15/05/2026

Ի դեպ, Ղարաբաղյան շարժման ներքո ծնվեց ՀԽՍՀ-ի անկախության շարժումը: Հայաստանի անկախացումը ծննդաբերվել է Ստեփանակերտի հրապարակում: Իսկ նիկոլն ասում է, որ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական