Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին:
Ըստ Haber Global-ի՝ հանդիպումը, որը տեղի է ունեցել Անկարայի նախագահական պալատում, տևել է 2 ժամ 45 րոպե:
Քննարկվել են Թուրքիայի, ԵՄ-ի և Մաքսային միության միջև վիզայի ռեժիմի վերացմանը վերաբերող թեմաներ:
«ԵՄ-ն պատրաստ է համագործակցել Թուրքիայի հետ այնպիսի հարցերում, ինչպիսիք են տնտեսական գործընկերությունն ու միգրացիան: Արևելյան Միջերկրական ծովում դրական հարաբերությունները, որոնք փոխշահավետ են, բխում են ԵՄ ռազմավարական շահերից»,- ասել է Միշելը:
«Մենք ժամանել ենք՝ Թուրքիայի հետ մեր հարաբերություններին նոր թափ հաղորդելու։ Մենք քննարկեցինք համագործակցության այն ոլորտները, որոնք երկուստեք շահավետ կլինեն: Մենք կփորձենք թարմացնել համաձայնագիրը՝ հաշվի առնելով Մաքսային միության կազմակերպման հետ կապված առկա դժվարությունները»,- ասել է ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: