Երեքշաբթի, Մայիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Էլի մեկ զոհ. ոստիկանների բռնարարքներից հետո կինը մահացել է. «Հրապարակ»

16/04/2026
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ապրիլի 7-ին՝ Մայրության եւ գեղեցկության օրը, Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում իրավապահների մասնակցությամբ հերթական բռնության դեպքն է արձանագրվել, որն իրավապահ «մարմինները» փորձում են կոծկել:
Բռնության զոհը Նինա Խաչատրյանն է, որը փորձել է պաշտպանել իր որդիներին՝ հանկարծակի տուն ներխուժած ոստիկաններից եւ քննիչից: Հրմշտոցի ընթացքում ստացած հարվածներից հետո կնոջ առողջությունը կտրուկ վատացել է, եւ մի քանի օր անց նա մահացել է:

Նրա որդին՝ Արման Առաքելյանը, «Հրապարակին» ներկայացրեց դեպքի մանրամասները: Իրավապահները՝ 10 ոստիկան եւ 1 քննիչ, դատարանի որոշմամբ քրեական գործերից մեկի շրջանակում ներկայացել են իրենց բնակարան՝ առավոտյան 7:30-ին: «Մի տասը հոգով մտան տուն, հարայ-հրոցով, սպառնալիքներով, բռնեցին եղբորս՝ Թովմաս Առաքելյանին: Փորձում էի հարցնել, թե ինչ է պատահել, բա՝ ձենդ չբարձրացնես, հեսա քիթդ կջարդեմ։ Այ սենց, խուլիգանի նման էին իրենց պահում: Կնոջ ու երեխաների առաջ բռնությամբ եղբորս ձեռքերն էին ոլորում, որ ձեռնաշղթաներ հագցնեն:

Բայց մայրս խառնվեց, չէր թողնում, որ որդուն ձեռնաշղթա հագցնեն, իր կողմ էր քաշում եղբորս, նրանք էլ մորս սկսեցին բռունցքներով բրթբրթել, մոտ մի 5 րոպե մորս բռնության էին ենթարկում: Այնքան ագրեսիվ էին հրում, բրթում, բռունցքները դնում էին դոշին ու բրթում էին, հնարավոր է՝ նաեւ հարվածած լինեն, մորս բրթեցին՝ գցեցին հատակին»,- պատմում է Արման Առաքելյանը:

Ձերբակալության սանկցիա նրանք չեն ներկայացրել, ընդամենը խուզարկության որոշմամբ Թովմաս Առաքելյանին, որը 44-օրյա պատերազմի մասնակից է, բերման են ենթարկել Մալաթիայի բաժին: Խուզարկությամբ հայտնաբերել են 1 գրամ կանեփանման զանգված եւ մեկ փամփուշտ, որը 44-օրյա պատերազմի մասնակցի վերջին փամփուշտն էր՝ հիշատակն ահարկու պատերազմից: Թովմաս Առաքելյանին 3 օր պահել են ձերբակալվածների պահման վայրում, ապա բաց թողել: Այս ընթացքում ընտանիքի մոր՝ տարեց կնոջ ինքնազգացողությունը վատացել է:

«Մայրս այդ դեպքից հետո այլեւս չկարողացավ հաց ուտել, գիշերը ինքնազգացողությունը վատացավ, զանգեցի շտապօգնություն, բայց մայրս չհամաձայնեց գնալ: Երկու օրից ՁՊՎ-ից եղբայրս եկավ, տեսավ եղբորս, հանգստացավ, տարանք հիվանդանոց: ԿՏ արեցին, ասացին, որ պետք է վիրահատվի, բայց հաջող ելքի հույսը 2 տոկոս է, քանի որ աղիքների նեկրոզ է սկսվել: Մայրս ապրիլի 12-ին մահացավ», – պատմում է Արման Առաքելյանը:

Նա վստահ է, որ մայրը, որը մինչ այդ դեպքը առողջ կին էր, մահացել է իրավապահների բռնարարքներից հետո: «Աղիքի օղակում է եղել, որը հրել-խփելու հետեւանքով է եղել, եւ որը բերել է աղիքի նեկրոզի»,- վստահեցնում է Արման Առաքելյանը: Նա հանցագործության մասին հաղորդում է տվել, նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Հրապարակ օրաթերթ»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երևի պլան է դրած, որ իրենք պիտի մարդկանց ձերբակալեն. առաջ են ընկել, մտածում են՝ չեն հասցնի. Էդգար Ղազարյան

Հաջորդ գրառումը

Նոր կանոն․ աղքատ կնոջ մոտ քաղցկեղը պետք է ուշ հայտնաբերվի. Անուշ Պողոսյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գաղտնիք ասեմ, ФСБ-ի եֆրեյտոր Փաշինյանն է, շուտով սերժանտ կդառնա, շան տեղ մի դրեք էդ լուրերին․ Սամվել Կարապետյանը՝ The Insider-ի հրապարակման մասին

19/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդիկ, Փաշինյանի աչքերի մեջ նայելով, անգամ հետապնդման վախը հաղթահարած, հայտարարում են՝ նրա պատրանքները հօդս են ցնդել. Նահապետյան

19/05/2026
Նորություններ

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը՝ Շիրանի մարզում

19/05/2026
Նորություններ

Փաշինյանի շնորհիվ՝ Սյունիքն այսօր շրջապատված է ադրբեջանական 381 մարտական դիրքով. Արման Պետրոսյան

19/05/2026
Հաջորդ գրառումը

Նոր կանոն․ աղքատ կնոջ մոտ քաղցկեղը պետք է ուշ հայտնաբերվի. Անուշ Պողոսյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդիկ, Փաշինյանի աչքերի մեջ նայելով, անգամ հետապնդման վախը հաղթահարած, հայտարարում են՝ նրա պատրանքները հօդս են ցնդել. Նահապետյան

19/05/2026

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ վարքը և ընդդիմադիր ընտրազանգվածի հասցեին վիրավորական արտահայտությունները գնահատում է որպես...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը հիմա է փնտրում ԵԼՔ. Հակոբ Բադալյան

19/05/2026

Մի բան էլ այս առնչությամբ: Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի անուղղակի դժգոհում է, որ հեղափոխությունը չի եղել ավելի շուտ....

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հայաստան» դաշինքը դիմել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին

19/05/2026

«Հայաստան» դաշինքը դիմել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին․ «Հունիսի 7-ի ընտրությունների նախընթաց ժամանակահատվածն ընթանում է ներքաղաքական մթնոլորտի անթույլատրելի լարվածությամբ...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի վարքագիծը բժշկուհու հետ միջադեպում ակնհայտօրեն պարունակում է քրեական օրենսգրքի 329 հոդվածի հատկանիշներ

19/05/2026

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, իրավաբան Արթուր Ղամբարյանը գրում է.  Վարչապետի` բժշկուհու հետ միջադեպում դրսևորած վարքագիծը ակնհայտորեն պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական