Կիրակի, Մայիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե 2025-26-ին հայ ժողովուրդն անի ճիշտ ընտրություն, իսկ նոր իշխանություններն իսկապես լինեն նորը, ապա Հայաստանը որպես պետություն կմնա․ Վահե Հովհաննիսյան

09/12/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եթե 2025-2026-ին հայ ժողովուրդն անի ճիշտ ընտրություն, իսկ նոր իշխանություններն իսկապես լինեն նորը, ապա Հայաստանը որպես պետություն կմնա։

Ֆեսբուքի էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Անհատներն ու միլիոնների ողբերգությունը․

Եթե Ասադը հեռանար 2011-ի արաբական դեռևս խաղաղ ընդվզումների  ժամանակ, չէր լինի երկիրը քանդած քաղաքացիական պատերազմը, չէին լինի մոտ 600 հազար զոհերը, ավերված քաղաքները, 4-5 մլն փախստականները, 6-7 մլն ներքին տեղահանվածները։

Եթե 2008-ին չլիներ Սահակաշվիլու հանցագործ արկածախնդրությունը, չէր լինի ռուս-վրացական պատերազմը, չէր թափվի այդքան արյուն, չէին լինի կորուստները։ 2024-ին աշխարհը փոխվեց այնքան, որ Վրաստանն ունի լուրջ հնարավորություններ՝ խաղաղ ճանապարհով վերականգնելու իր համագործակցությունը, իսկ գուցե նաև՝ ազդեցությունը՝ Աբխազիայում ու Հարավային Օսիայում։

Եթե 2021-ին հեռանար Նիկոլը, այսօր կլիներ հայկական Արցախ և արտաքին սպառնալիքներն էապես թուլացած կլինեին։ Մենք կունենայինք ուրիշ իրականություն։

Եթե 2022-ին (կամ ավելի վաղ) հեռանար կամ հեռացվեր Զելենսկին, պատերազմը կդադարեր շատ արագ, չէին լինի միլիոնի հասնող զոհերը, ավերված երկիրը, տասնյակ միլիոնավոր փախստականներն ու տեղահանվածները։

Բայց Ասադը գնաց 2024-ին՝ թողնելով ավերակներ, համատարած մահ ու միլիոնավոր ընտանիքների ողբերգություն։ Զելենսկին հավանորեն գնալու է 2025-2026-ին՝ թողնելով ավերակ երկիր, անվերջ մահ ու ողբերգություն։ Իսկ առաջիկա տասնամյակում երկու երկրների  էլիտաների փոփոխության արդյունքում հավանորեն խաղաղ ճանապարհով Ուկրաինան կգտնի կորսված ու մարտադաշտի վերածված տարածքների զգալի մասում համակեցության տարբերակներ։

Անհատների դերը պետությունների կյանքում ահռելի է, բայց նրանք ի վերջո հեռանում են, միակ հարցը նրանց մնալու ընթացքում թողած ավերածության ու ցավի չափերն են՝ նրանց մնալու գինը։

Եթե 2025-2026-ին հայ ժողովուրդն անի ճիշտ ընտրություն, իսկ նոր իշխանություններն իսկապես լինեն նորը, ապա Հայաստանը որպես պետություն կմնա, իսկ առաջիկա տասնամյակում տարածաշրջանայինն նոր իրողությունների պայմաններում խաղաղ ճանապարհով վերականգնման շանս կունենա հայկական Արցախը»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌԴ ԱԳՆ-ն Reuters-ին խորհուրդ է տվել հերքել Ասադի «զոհվելու» մասին լուրը

Հաջորդ գրառումը

Արևմուտքը բացասաբար է ազդում կովկասյան տարածաշրջանի վրա. ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

Համանման Հոդվածներ

Իրավունք

Ինքնասպան եղած պաստառը պոկողի մահը իրավապահների խղճին է. Հովհաննես Խուդոյան

17/05/2026
Նորություններ

Անհայտ անձինք պոկում են ընդդիմադիր կուսակցությունների նախընտրական պաստառները. Նաիրի Հոխիկյան

17/05/2026
Հրապարակախոսություն

Սարսափելի մահվան նախընտրական պատմություն. Ժաննա Ալեքսանյան

17/05/2026
Նորություններ

Պաստառ պոկելու համար ձերբակալված անձը ինքնասպան է եղել. ՀՀ ՆԳՆ

17/05/2026
Հաջորդ գրառումը

Արևմուտքը բացասաբար է ազդում կովկասյան տարածաշրջանի վրա. ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026

Արևմուտքը մեզ կօգտագործի ՌԴ-ի ու Իրանի դեմ, իսկ թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ: Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի...

ԿարդալDetails
Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Ռոբերտ Աբաջյանի «կեղծ պապիկի» տունը «պաժառ» է ընկել. «Հրապարակ»

16/05/2026

Այս երկրում նույնիսկ վերելակ կանչես՝ վերջում Նիկոլի թեմայով ես իջնում։ Ում հետ խոսես, ինչից խոսես, մի տեղից անպայման հասնում են...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական