Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գորիսում ապաստանած արցախցիների կացարանների ջեռուցման համակարգն ամբողջությամբ նորոգվել է. «Հայաստան» հիմնադրամ

17/02/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հարգելի´ գործընկերներ, պատերազմից հետո Արցախից տեղահանված բազմաթիվ ընտանիքներ ժամանակավոր բնակություն են հաստատել Հայաստանի մի շարք քաղաքներում և գյուղերում:

«Հայաստան» համահայկական հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ արդյունքում Գորիս և Տեղ համայնքների նախակրթարանները վերածվեցին ժամանակավոր կացարանների՝ տարբեր ժամանակահատվածներում ընդհանուր առմամբ հյուրընկալելով շուրջ 2000 արցախցու:

Սակայն Գորիսի թիվ 3 և թիվ 7 նախակրթարանները կարիք ունեին կենցաղային պայմանների բարելավման: «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ, «Կանանց զարգացման Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի մեկնարկած «Ջերմիկ անկյուն» նախագծի շրջանակում, Գորիսի երկու նախակրթարաններում ամբողջությամբ նորոգվել է ջեռուցման կենտրոնական համակարգը՝ ջերմության և տաք ջրի ապահովման համար, և տրամադրվել են շուրջ 100 ծալվող մահճակալներ՝ գիշերակացի խնդիրը լուծելու նպատակով:

Գորիս համայնքի  ղեկավարի  տեղակալ Իրինա Յոյլյանը նշում է.

«Պատերազմական իրավիճակով պայմանավորված բազմաթիվ արցախցիներ ապաստանել են նաև մեր համայնքում և հիմնականում նախադպրոցական հաստատություններում: Մենք փորձեցինք Գորիսի երկու ամենախոշոր նախակրթարանները հնարավորինս ապահովել անհրաժեշտ հարմարություններով: Բայց հրատապ էր շուրջօրյա ջեռուցման կազմակերպումը և մեծահասակների համար մահճակալներ տրամադրելը, քանի որ նախակրթարանների գույքը երեխաների համար է հարմարեցված: «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ  լուծեցինք այս կարևոր խնդիրները»:

Ընդհանուր առմամբ ջեռուցվել  է շուրջ  1220քմ մակերես, տեղադրվել են  հզոր կաթսաներ, ջեռուցման սարքեր: Նաև մոնտաժվել է գազամատակարարման խողովակաշարը, ապամոնտաժվել են ջեռուցվող հատվածում տեղադրված մետաղական ջեռուցման համակարգը, իրականցվել են բոլոր բացվածքների ու ծածկերի քանդված հատվածների վերականգման աշխատանքներ: Ձեռք բերված 100 ծալվող մահճակալները բաշխվել են Գորիսի և հարակից բնակավայրերի թվով 7 նախակրթարանում ապաստանած ընտանիքներին:

«Կանանց զարգացման Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Ռուզաննա Տոռոզյանն էլ ասում է, որ բացի կեցության խնդիրը, փորձել են լուծել նաև զբաղվածության հարցը.

«Ծրագիրը երկարաժամկետ բնույթ ունի, քանի որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի շնորհիվ կարողացանք լուծել ոչ միայն այս պահին նախակրթարաններում բնակվող արցախցիների խնդիրները. բարեկեցիկ պայմաններով այժմ ապահովված են նաև Արցախի և մեր համայնքի փոքրիկները, քանի որ հաստատություններն ունեին բարելավման կարիք: Կանանց զբաղվածությամբ ապահովելու համար էլ նրանք դասընթացավարի օգնությամբ հրուշակեղեն պատրաստել են սովորում: Արդեն շուրջ 3 ամիս է արցախցի կանանց պատրաստած խմորեղենը  տրամադրվում է Գորիսի տարբեր նախակրթարաններին»:

«Այստեղ մեզ շատ լավ են ընդունել: Կարճ ժամանակում լուծվեց նաև ջեռուցման հարցը: Հիմա արդեն հրուշակեղեն պատրասատել ենք սովորում, ինչը հետագայում մեզ կօգնի ապահովված լինել աշխատանքով»,– ասում է Արցախի Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայքնի բնակիչ Արեգնազ Գրիգորյանը, ով  իր հինգ երեխաների հետ այժմ ապրում է այս նախակրթարանում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այս իշխանությունների հետ անհնար է անվտանգության ուղղությամբ առաջընթաց ապահովել թե՛ ՀՀ-ում, թե՛ Արցախում

Հաջորդ գրառումը

Ունենք իշխանություն, որն անսահման պոպուլիստ է. տնտեսագետը` ՀՀ ներդրումային միջավայրի մասին

Համանման Հոդվածներ

Նորություններ

«ՀայաՔվե»-ի անդամը դիմում է ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման փաստի առնչությամբ

30/05/2026
Նորություններ

ՀՀ իշխանությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ներկայացրել են զգալի չափերի հարկային պահանջներ. «Հրապարակ»

30/05/2026
Նորություններ

Ամառն ուշանում է. ջերմաստիճանը կնվազի

30/05/2026
Նորություններ

Քամին ծառեր և սյուներ է տապալել, թիթեղներ պոկել

30/05/2026
Հաջորդ գրառումը

Ունենք իշխանություն, որն անսահման պոպուլիստ է. տնտեսագետը` ՀՀ ներդրումային միջավայրի մասին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական