Գերության մեջ գտնվողների ծնողների հույզերի հետ խաղալը, նրանց ծանր վիճակը սեփական շահերի համար օգտագործելը անբարոյականություն է․ Նազարյան

162

Գերության մեջ գտնվողների ծնողների հոգեվիճակը բարդ է նկարագրել։ Նրանց հույզերի հետ խաղացողները, նրանց զգացմունքները, նրանց ծանր վիճակը սեփական շահերի համար օգտագործելը, նրանց միջոցով ժողովրդական պայքարի վրա ազդելու փորձերը, մեղմ ասած, անբարոյականություն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Գեղամ Նազարյանը:

«Գերության մեջ հայտնված տղերքի ծնողներ, հարազատներ, հեռու մնացեք իշխանության կեղտոտ ներկայացուցիչներից։ Թույլ մի տվեք, որ նրանք ձեզ օգտագործեն իրենց կեղտոտ խաղերի համար։ Եւ իմացեք, ձեր որդիների գերության մեջ հայտնվելու միակ մեղավորը նիկոլն է։ Ձեր տղաների վերադարձի միակ խոչընդոտը նույն նիկոլն է։ Հեռու մնացեք ծանր հոգեվիճակում գտնվող մարդկանցից»։