Ուրբաթ օրը համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի մայրն իր բնակարանի պատշգամբից թքում ցուցարարների ուղղությամբ և նրանց միջնամատ ցույց տալիս։
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սիմոնյանը հաստատել է, որ տեսանյութում իրոք իր մայրն է։ Նա ասել է, որ «ցուցարարների կողմից վիրավորանքներ են հնչել, որին ի պատասխան մայրիկի նյարդերը չի դիմացել»։