Ուկրաինան ռազմական համագործակցությունը զարգացնելու դեպքում մահացու զենք կստանա ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ի այլ երկրներից:
Այս մասին հայտնում է Tert.am-ը, «Ուկրաինա 24» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Դոնբասի հարցով կոնտակտային խմբի ուկրաինական պատվիրակության ղեկավար Լեոնիդ Կրավչուկը:Երկրի առաջին նախագահն այսպես է մեկնաբանել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այցը Կիև:
Նրա խոսքով ՝ Բլինքենը հաստատել է ռազմատեխնիկական համագործակցության հարցում իր պատրաստակամությունը ոչ միայն Վաշինգտոնի, այլ նաև այլ պետությունների հետ:
«Անցել է ժամանակ, երբ հրաժարվում էին մեզ մահաբեր զենք վաճառել: Հիմա մենք գիտենք, որ խոսքը ցանկացած զենքի, թռչող սարքերի, հակատանկային զենքերի մասին է, այս ամենը կգնվի և կվաճառվի»,- ասել է Կրավչուկը:
Ուկրաինական պատվիրակության ղեկավարը նշել է նաև, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Թուրքիա և Մեծ Բրիտանիա կատարած այցերի ընթացքում ստորագրվել են նաև ռազմատեխնիկական համագործակցության փաստաթղթեր: