Կիրակի, Հուլիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ ազդեցիկ 2 հայ փաստաբանները պատերազմի ընթացքում Արցախում ու ՀՀ-ում կատարել են բացառիկ դեր․ ՀՀ ՄԻՊ

19/01/2021
- Տեղական

Այս պատերազմի առաջին պահից՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ից սկսած, ամեն օր ու ժամ մեզ հետ են եղել Հայերի իրավունքների պաշտպանության (Armenian Rights Watch Committee) համանախագահներ, ԱՄՆ ազդեցիկ հայ փաստաբաններ Կարօ Ղազարեանն ու Գառնիգ Քերքոնեանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Պարոն Ղազարեանը գործում է Լոս Անջելեսում, իսկ պարոն Քերքոնեանը՝ Չիկագոյում: 

Նրանք ողջ պատերազմի ընթացքում Արցախում ու Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը հարցերով կատարել են բացառիկ կարեւորության դեր. աջակցել են Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանններին մշտադիտարկումներում ու զեկույցներ կազմելիս, արձանագրել ու փոխանցել են ադրբեջանական պատերազմական հանցագործությունները, ապահովել են ամուր կապեր ԱՄՆ-ում ու այլ երկրներում, միջազգային կառույցների ազդեցիկ ներկայացուցիչների հետ: Նրանց շնորհիվ ապահովվել է համագործակցություն Սփյուռքի հայկական այլ կազմակերպությունների հետ՝ լինելով կամուրջ Հայկական սփյուռքի եւ Հայաստանի ու Արցախի միջեւ:

Պարոն Ղազարեանն ու պարոն Քերքոնեանը, շնորհիվ իրենց մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմի, ԱՄՆ հայ փաստաբանների միության (Armenian Bar Association) միջոցով հանրային լայն իրազեկման աշխատանքներ են տարել ու մինչ օրս շարունակում են տանել պատերազմական գործողությունների, ադրբեջանական իշխանությունների իրական նպատակների ու Արցախում եւ Հայաստանում նրանց գործած պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ:

Ընդ որում, նրանք լայն հանրային քննարկումներ են կազմակերպել ոչ միայն իրավական, այլ նաեւ քաղաքական ու ռազմական ամենազգայուն հարցերով: Շնորհիվ նրանց նվիրված հասարակական գործունեության՝ պատերազմի մասին ճշգրիտ իրազեկվել են ոչ միայն Հայկական սփյուռքը, այլ նաեւ միջազգային հանրությունը: Այս աշխատանքներն ուղղակի անգնահատելի են:

Թե՛ Հայաստանւի մարդու իրավունքների պաշտպանը, թե՛ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը, որպես Մարդու իրավունքների պաշտպաններ, երբեք նրանցից անգամ ակնարկ չեն լսել, որ անհրաժեշտ աջակցության ծավալն ահռելի է՝ սկսած մասնագիտական ամենաբարդ վերլուծություններից մինչեւ անգլերենով զեկույցների ու հայտարարությունների թարգմանություններով աջակցություն:

Չնայած ԱՄՆ-ում իրենց հիմնական գործում հսկայական  ծանրաբեռնվածությանը, պատասխանատու աշխատանքին ու ահռելի ժամային տարբերությանը ԱՄՆ Կալիֆորնիա եւ Չիկագո նահանգների հետ՝ մեր խնդրանքներին նրանց արձագանքը հետեւել է րոպեների ու անգամ վայրկյանների ընթացքում:

Կարօ Ղազարեանն ու Գառնիկ Քերքոնեանն այսօր էլ մեզ շուրջօրյա աջակցություն են ցուցաբերում բոլոր հարցերում (պաշտոնական նամակներ ու հետեւողական աջակցություն գերիների վերադարձի, ադրբեջանական պատերազմական հանցանքների արձանագրման ու այլ խնդիրներով):

Հատկապես կարեւոր է, որ նրանք, լինելով ԱՄՆ-ում գործող պրակտիկ փաստաբաններ, իրենց պրակտիկ գիտելիքներն ու փորձն են օգտագործում՝ մեզ աջակցելու համար:

Մեր գործընկերները բացարձակ նույնն են արել 2016թ. ապրիլյան, 2020թ. հուլիսյան ու մյուս բոլոր պատերազմական գործողությունների ժամանակ:

Հայերի իրավունքների պաշտպանության կոմիտեի համանախագահների դերն անգնահատելի է նաեւ Հայաստանում մարդու իրավունքների համակարգի կատարելագործման հարցում:

Մասնավորապես, տեղի ունեցող յուրաքանչյուր հավաք, ոստիկանական գործողություններ, երեխաների ու կանանց, զինծառայողների իրավունքներ կամ մարդու իրավունքներին վերաբերող ցանկացած այլ հարց մշտապես նրանց անմիջական ուշադրության կենտրոնում է:

Յուրաքանչյուր անգամ հրապարակային արձագանքներով ու մասնագիտական վերլուծություններով նրանք միայն օգնել են թե՛ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, թե՛ Կառավարությանն այդ խնդիրների ճիշտ լուծումներ գտնելու, այդ լուծումները միջազգային լավագույն փորձին համապատասխան կարգավորելու հարցում: Իսկ Հայաստան ու Արցախ նրանց ավանդական այցերը գլխավորապես օգտագործվում են հենց այս խնդիրները քննարկելու, դրանց լուծումները գտնելու նպատակով:

Ընդ որում, այս բոլոր միջոցները պարոն Կարօ Ղազաեանն ու Գառնիկ Քերքոնեանը շարունակաբար ձեռնարկում են նաեւ աշխարհի այլ երկրներում հայերի իրավունքների պաշտպանության նպատակով՝ Միջին Արեւելքից մինչեւ Եվրոպա եւ Հարավային Ամերիկայից մինչեւ ԱՄՆ ու այլ երկրներ:

Մեր ամերիկահայ գործընկերներն իրականացնում են նաեւ ակտիվ դասախոսական ու վերապատրաստման աշխատանքներ թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Հայաստանում եւ Արցախում: Օրինակ՝ Կարօ Ղազարեանը 22 տարի եղել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում գործող համալսարանի իրավունքի դպրոցի դեկան, իրավունքի պրոֆեսոր ու նաեւ քրեական գործերի քննության հարցեր է դասավանդել ԱՄՆ Քննությունների դաշնային ծառայության (FBI) համար: Գառնիկ Քերքոնեանն այս պատերազմի ընթացքում Արցախի անունից դատական հայց է հարուցել ԱՄՆ դաշնային դատարանում Վաշինգտոնում:

Բայց ամենակարեւորն այն է, որ պարոն Ղազարեանն ու պարոն Քերքոնեանը վերապատրաստում են իրականացրել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար՝ հատկապես կապված քրեական գործերի քննության ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության պրակտիկ խնդիրների, միջազգային փորձի հետ:

Նրանք մեծ դեր են ունեցել 2017թ. նոյեմբերին Արցախի պետական համալսարանում իրավաբանական կլինիկայի ստեղծման ու այդ կլինիկայում ժամանակակից պայմաններում մասնագետների պատրաստման հարցում:

Իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում մեր հարգարժան գործընկերներին, ովքեր շարունակում են ջանք ու եռանդ չխնայել հատկապես արդեն հետպատերազմական  այս բարդ ժամանակահատվածում մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերում:

Նրանց տարիների աջակցությունն իրական օրինակ է՝ ինչպես պետք է լինի Սփյուռքի եւ Հայաստանի ու Արցախի միջեւ համագործակցությունը»:

Նախորդ գրառումը

«Հայփոստ»-ը սահմանել է նոր սակագներ արտերկիր առաքվող գրքերի համար

Հաջորդ գրառումը

Նույնիսկ սեփական ժողովրդի արյան ու տարածքների կորուստը սրանց ոչինչ չի սովորեցրել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը թունավորման դեպքի վերաբերյալ հայտարարություն է տարածել

19/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Այսպիսի ծանր կրիմինալ իրավիճակ չի եղել անգամ քանդվող ԽՍՀՄ տարիներին՝ 1990, 91, 92 թթ, երբ երկիրը փաստացի անտեր վիճակում էր․ Կարեն Քոչարյան

19/07/2026
Հոգևոր

Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակի օրը Մայր Աթոռում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ

18/07/2026
Նորություններ

Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում

18/07/2026
Հաջորդ գրառումը

Նույնիսկ սեփական ժողովրդի արյան ու տարածքների կորուստը սրանց ոչինչ չի սովորեցրել

Լրահոս

Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման

19/07/2026

Հայաստանից դեպի Իսպանիա արտահանված ծիրանի խմբաքանակը ճանապարհին փչացել է։  Armat Media-ի տեղեկություններով՝ կրած վնասը բավականին մեծ է․ Եվրոպա հասած հայկական...

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը թունավորման դեպքի վերաբերյալ հայտարարություն է տարածել

19/07/2026

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հուլիսի 14-ին՝ Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ կազմակերպված ընդունելությունից հետո, մի շարք հյուրեր...

Նեթանյահուն, Ադրբեջանի ճնշման ներքո, անձամբ է արգելափակել Կնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. Haaretz

19/07/2026

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Ադրբեջանի ճնշման ներքո, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հանել է Կնեսետի օրակարգից։ Ինչպես հայտնի է դարձել Haaretz-ին, իսրայելցի...

Այսպիսի ծանր կրիմինալ իրավիճակ չի եղել անգամ քանդվող ԽՍՀՄ տարիներին՝ 1990, 91, 92 թթ, երբ երկիրը փաստացի անտեր վիճակում էր․ Կարեն Քոչարյան

19/07/2026

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրում է․. «Ես ծնվել և մեծացել եմ Խորհրդային Հայաստանում և արդեն 35 տարի է ապրում եմ Անկախ...

Tehran - September 9, 2019, Military Museum, Offensive Missiles of the Armed Forces of the Islamic Republic of Iran

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին

19/07/2026

ԱՄՆ–ի հարվածներին ի պատասխան՝ Իրանի բանակը զանգվածային հարված է հասցրել Ալ-Ուդեյրի ճամբարում ամերիկյան բանակի զինամթերքի պահեստին, ինչպես նաև Քուվեյթի Ալի...

ՌԴ բանակը զանգվածային հարված է հասցրել ռազմարդյունաբերական ձեռնարկություններին և լոգիստիկ կենտրոններին Կիևում և Կիևի մարզում. ՌԴ ՊՆ

19/07/2026

ՌԴ բանակը զանգվածային հարված է հասցրել ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին և լոգիստիկ կենտրոններին Կիևում և Կիևի մարզում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական