Կիրակի, Նոյեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աղվան Հովսեփյանի կալանավորման ժամկետը երկարաձգվել է

04/01/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կմնա կալանավորված: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, բավարարել է Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը` առանց բավարար հիմքերի: Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում դատարանի որոշումը գնահատեց որպես ոչ իրավաչափ և տեղեկացրեց, որ որոշման դեմ բողոք կներկայացվի:

Քննիչը կալանքի ժամկետի երկարացման միջնորդության հիմքում դրել էր նաև քննությանը խոչընդոտելու հիմքի շարունակական առկայությունը, ինչը պայմանավորում էր նրանով, որ պետք է կատարվեն բազմաթիվ քննչական գործողություններ, վկաներ հարցաքննել, հատկապես, նման գործողություններ կատարելու համար քննիչն ունի դատախազի ցուցմումը: Պաշտպանության կողմը բարձրաձայնել է հարցը, որ ցուցումի բովանդակությունը պետք է բացահայտվի, պաշտպանության կողմը պետք է հասկանա, թե քննիչն ինչ գործողություններ պետք է կատարի այս երկու ամսվա ընթացքում:

Նշենք, որ քննիչը հայտարարել էր նախաքննության ավարտի մասին, առանց ավելի վաղ դատախազի տված ցուցումները կատարելու: Դատախազությունը հայտարարեց, որ գործը հետ է ուղարկել նախաքննական մարմին` նոր ցուցումով` քննության բազմակողմանիությունն ապահովելու համար, իսկ հակակոռուպցիոն կոմիտեն շտապեց հայտարարել, թե դատախազի ցուցումն առարկություններով հետ են ուղարկել դատախազին: Իսկ հիմա, երբ նորից Ա.Հովսեփյանի կալանավորման ժամկետի երկարացման հարցն է, նույն նախաքննական մարմինը պնդում է, թե դատախազի ցուցում ունեն, որը պետք է կատարեն. ասել է թե նախաքննությունը վերսկսվել է: Սակայն չեն մանրամասնում, թե ինչ քննչական գործողություններ են կատարվում:

«Պատկերացնենք, որ, օրինակ՝ դատախազը ցուցում է տվել նշանակել փորձաքննություն կամ կատարել թվով 20-30 զննություն, ապա տվյալ դեպքում պարզ է, որ քննությանը խոչընդոտելու հավանականությունն իրատեսական չէ: Աղվան Հովսեփյանն ինչպե՞ս պետք է խոչընդոտի փորձաքննության կատարմանը, նշանակմանը կամ զննության կատարմանը, իսկ քննիչի միայն այն հայտարարությունը, որ պետք է հարցաքննվեն վկաներ, բավարար չէ դատարանի համար փաստելու, որ իրականում այդ վկաներին հարցաքննելու անհրաժեշտություն կա և դատարանը հետագայում միայն քննիչի ասածների հավաստիության կանխավարկածով չի կարող առաջնորդվել՝ արձանագրելու այդ հանգամանքը»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ քննիչը բնականաբար չի ներկայացրել ցուցումը՝ հորդորելով առաջնորդվել իր այն հայտարարություններով, որ պետք է վկաներ լսի: Փաստաբանի խոսքով՝ նման պայմաններում դատարանը պետք է մերժեր կալանավորման ժամկետը երկարացնելու քննիչի միջնորդությունը, որովհետև փաստացի առկա էր իրավիճակ, որ նախաքննության ավարտ էր հայտարարվել, պաշտպանության կողմին արդեն տրամադրվել էր գործի նյութերը և, ըստ էության, դատավարական որոշակի փուլ անցնելուց հետո, նախկինում արձանագրված քննությանը խոչընդոտելու հիմքը ՄԻԵԴ չափանիշների համաձայն՝ նվազում է:

«Ցավոք դատարանը գտավ, որ քննությանը խոչընդոտելու հիմքը շարունակում է գոյություն ունենալ՝ առանց քննիչի կողմից՝ դատախազի ցուցումը ստանալու, ծանոթ լինելու, առաջնորդվեց քննիչի հայտարարության հավաստացիության կանխավարկածով և արձանագրեց, որ պետք է հարցաքննվեն տասնյակ վկաներ, սակայն այդ տեղեկատվությունը նրան փաստի տեսանկյունից որտեղից՝ պաշտպանության կողմի համար անհասկանալի է »,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ նույն տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում էլ պաշտպանության կողմը հայտարարում էր, որ ոչ մի վկա չպետք է հարցաքննվի, դատարանն ինչու՞ պաշտպանության կողմի հայտարարության հավաստիության կանխավարկածով չառաջնորդվեց, այլ՝ հակառակը:

Ալեքսանյանն ընդգծեց, որ գործ ունենք ոչ թե կալանքը որպես խափանման միջոցի, այլ՝ պատժիչ միջոցի հետ. «Աղվան Հովսեփյանի կալանավորումը վերաճել է դեպի պատժիչ միջոցի, ինչն անթույլատրելի է»: Փաստաբանը նշեց, որ պատրաստվում է Վերաքննիչ բողոք ներկայացնել և հույս հայտնեց, որ վերաքննիչ դատարանում գոնե արժանապատիվ դատավոր կգտնվի, որը պատշաճ գնահատական կտա և կարձանագրի Աղվան Հովսեփյանի՝ շարունակական կալանքի տակ պահելու ոչ իրավաչափ լինելը:

Փաստաբանը չբացառեց, որ այս փուլում որոշակի գործողություններ կատարելու կամ ապացույցներ ձեռքբերելու վերաբերյալ միջնորդություններ կներկայացվեն, սակայն պաշտպանության կողմն ավելի հակված է արդեն դատավարության հետագա փուլերում, քանի որ նախաքննական մարմնին չեն վստահում և եթե անգամ օբյեկտիվորեն ընդունվի այն իրողությունը, որ կարող են ներկայացնել որոշակի փաստական տվյալներ՝ դրանք քննիչի կողմից ապացույց ճանաչելու տեսանկյունից, ապա կան ողջամիտ կասկածներ, որ քննությունն այնպես կիրականացվի՝ այդ ապացույցներն արհեստականորեն հերքելու կամ խոչընդոտներ ստեղծելու տեսանկյունից:

Փաստաբանի դիտարկմամբ` դատախազի կողմից քրեական գործը վերադարձնելը և դատարան չուղարկելը ևս վկայում է այն մասին, որ մեղադրանքն իրավաչափ չէ, ունի բացեր և շատ լուրջ խնդիրներ:

«Իրենք ամեն գնով փորձում են Աղվան Հովսեփյանին երկար պահել կալանքի տակ, որովհետև շատ լավ հասկանում են, որ դատարանում այս մեղադրանքն ուղղակի պայթելու է, իսկ խափանման միջոցի հարցի լուծումն ավելի բարենպաստ արդյունք կարող է տալ, քան՝ մինչդատական վարույթում, քանի որ մինչդատական վարույթում կալանքներ լսող դատարանների ստեղծումը պատահական չէ, ստեղծված է այս իշխանությունների կամքը կատարելու համար»,- ընդգծեց Ալեքսանյանը:

Ի դեպ, դատավոր Դավիթ Արղամանյանին պաշտպանության կողմն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ վերջինս օբյեկտիվորեն հնարավորություն չուներ ծանոթանալու գործի նյութերին, իսկ առանց գործի նյութերին ծանոթանալու միջնորդության քննությունն արդեն իսկ վկայում է այն մասին, որ գործ ունենք անօրինական դատարանի հետ: Փաստաբանը չբացառեց նաև, որ այդ հարցը, ի թիվս այլնի, բարձրացվի Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հանձնաժողովում: Նշենք, որ ավելի վաղ Դավիթ Արղամանյանը հրաժարվել էր ինքնաբացարկ հայտնել այն դեպքում, երբ մինչ դատավոր նշանակվելը, հանդիսանում էր ՔՊ կուսակցության անդամ-ակտիվիստ, որը ոչ միայն զբաղեցրել է նախարարի օգնականի պաշտոնը, այլև՝ մասնակցել ընդդեմ նախկին իշխանությունների իրականացվող բողոքի ակցիաներին, ֆեյսբուքյան գրառումներում և հանրային այլ տիրույթներում սատարել գործող իշխանություններին և քննադատել նախկին իշխանության ներկայացուցիչներին: Հատկանշական է, որ բոլորովին վերջերս ԲԴԽ-ն խիստ նկատողություն է հայտարարել դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի դստեր գործով ինքնաբացարկ չհայտնելոը համար, քանի որ դատավորը նշել էր, որ Փաշինյանի կողմից՝ «վնգստացող դատավորներ» հայտարարությունը վիրավորական է դատավորների համար:

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից բավարարվել է։

Ընդ որում՝ մոտ 45 տարի իրավապահ կառույցներում ամենաբարձր ղեկավար պաշտոններ զբաղեցրած Աղվան Հովսեփյանին նախաքննական մարմինը չի կարողացել իր ծառայական գործունեության հետ կապված որևէ ապօրինություն մեղսագրել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ենթադրյալ փողերի լվացման հատկանիշներով։

Կալանավորման որոշումը կայացնելիս անգամ դատարանն արձանագրել է, որ բացակայում է քննությունից թաքնվելու հավանականությունը, ու որպես կալանավորման հիմք մատնանշել նրա նախկինում զբաղեցրած բարձր պաշտոնները, թե, իբր, կարող է ազդել քննության վրա՝ առանց որեւէ փաստացի օրինակ մատնանշելու։

Աղբյուրը՝ Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վեդիում ավագանու արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Հաջորդ գրառումը

Այս պահին հումանիտար աղետից մեզ փրկում է արտաքին պարտքը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ես մնալու եմ այս նույն ուղու վրա՝ մինչև վերջին շունչս. Դավիթ Համբարձումյանի նամակը՝ Նուբարաշեն ՔԿ-ից

15/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Սիսակ Գաբրիելյանն ու Ալեն Սիմոնյանը Ժուռնալիստների միության գույքն են պահանջել

15/11/2025
Նորություններ

Բաց նամակ Եվրամիությանը. Վահե Հակոբյան

15/11/2025
Նորություններ

Նարեկ Կարապետյանը հանդիպել է «Աղոթքի նախաճաշի» մասնակիցների հետ

15/11/2025
Հաջորդ գրառումը

Այս պահին հումանիտար աղետից մեզ փրկում է արտաքին պարտքը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական