Կիրակի օրը` մայիսի 9-ին, ժամը 15:30, «Գրանդ հոթել Երևան» հյուրանոցի նախասրահում (Աբովյան 14) տեղի կունենա ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Հայ Յեղափոխական Դաշնակցության և «Վերածնվող Հայաստան» կուսակցության քաղաքական համագործակցության մեկնարկին նվիրված միջոցառում, իսկ այնուհետ Ազատության հրապարակում՝ իրադարձությանը նվիրված հավաք. այս մասին տեղեկանում ենք ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության տարածած համատեղ հաղորդագրությունից: