Ադրբեջանի 5 սկզբունքներում անընդունելի ոչինչ չկա. Արարատ Միրզոյան

371

Ադրբեջանի՝ մարտի սկզբին փոխանցած այդ հինգ հայտնի սկզբունքները հրապարկվել են, և մեր հանրությունը և միջազգային հանրությունը քաջատեղյակ են: Մենք ֆիքսել ենք, որ այնտեղ մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այս մասին Աժ-ում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Այս անգամ ադրբեջանական կողմի  փոխանցած առաջարկները, ըստ էության, կառուցված են այդ սկզբունքների վրա: Անշուշտ կան բաներ այնտեղ, որոնք մենք վերլուծում ենք և անպայման կարձագանքենք, բաներ կլինեն, որոնք մեզ համար անընդունելի կլինեն, բաներ կլինեն, որ ընդունելի չեն լինի, կլինին առաջարկներ…նորմալ բանակցային գործընթացը կշարունակվի»,-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Ադրբեջանի հինգ սկզբունքներում, որոնք Փաշինյանի կինոջ «Հայկական ժամանակ» թերթի «հավաստի աղբյուրի» տեղեկացմամբ հրապարակվեցին նաև հայ հանրության համար, ըստ Միրզոյանի՝ անընդունելի ոչինչ կա: