Ադրբեջանի Զինված ուժերը փոքր տրամաչափի զենքերով կրակ են արձակել Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ։
Այս մասին հայտնում են Wargonzo-ի՝ Ստեփանակերտի աղբյուրները։
Շուշիից լսվում են անկանոն կրակոցներ: Ըստ աղբյուրի, կրակում են Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ:
Խաղաղապահներն արդեն տեղեկացվել են դեպքի մասին։