Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը սկսել է «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը յուրացնելու գործընթաց

26/08/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«Օրեր առաջ ադրբեջանական Culture of Azerbaijan կայքը տարածեց հայտարարություն Արցախի «Մե՛նք ենք, մեր սարերը» (Տատիկ-պապիկ) հայտնի հուշարձանի մասին՝ նշելով, որ այն կառուցվել է Ադրբեջանի Խանքենդի քաղաքում 1967 թվականին և որ այն «Ադրբեջանի բազմամշակութային և ազգային-կրոնական հանդուրժողականության բազմաթիվ օրինակներից մեկն է»։

Հանրահայտ է, որ հուշարձանը հայկական Արցախի ժամանակակից խորհրդանիշներից մեկն է և որ այն ստեղծվել է որպես նշան և խորհուրդ երկրամասի հայ ինքնության: Ավանդական կեցվածքով և արտաքինով տարեց ամուսնական զույգը հավսատումն էր արցախահայերի պատմական անցյալի և ապագա հույսերի: Հույսեր, որ այսօր ի դերև են դարձել Ադրբեջանի հայասպան քաղաքականության արդյունքում: Հատուկ Հայաստանից բերված կարմիր տուֆից կերտված կոթողի  քանդակագործն է Սարգիս Բաղդասարյանը, իսկ ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը։ Քանդակագործն իր աշխատանքը բնութագրել է հետևյալ կերպ․ 

«Հուշարձանն իրենից ներկայացնում է ավանդական տարազով տարեց արցախցի ամուսինների՝ ուս-ուսի, հպարտ ու անհողդողդ կեցվածքով ու սևեռուն հայացքով։ Կոթողը պատվանդան չունի, բայց  կարծես լեռնաբլուրը ճեղքվել է, և նրանք այդ ճեղքից բարձրացել, կանգնել են՝ ոտքերը ամուր դրած հայերի հողի մեջ»։ Հավելենք, որ տարեց զույգը ծնունդով Արցախից քանդակագործի տատի և պապի կերպարներով է քանդակված. «Նրանք հենց ժողովուրդն են, նրանք հենց հողն են, նրանք մենք ենք, մեր լեռները։ Այս մարդիկ այստեղ են ծնվել, այստեղ են նրանց հազարամյա արմատները, նրանք են իսկական տերը այս հողի ու բնության» գրել է քանդակագործը (Սարգիս Բաղդասարյանի «Ղարաբաղցիները»):

Արցախի ամբողջական օկուպացիայից հետո պաշտոնական ադրբեջանական կողմը երկար ժամանակ գրեթե չէր անդրադառնում այս հուշարձանին: Հուշարձանին, որն Արցախի հայության ամենավառ ու հանրահայտ խորհրդանշանն էր, չէին անդրադառնում և «չէին նկատում» օկուպացված Ստեփանակերտ այցելող ադրբեջանցի լրագրողները, մեդիագործիչները: Միայն որոշ լրատվականներում հնչեցվում էին կարծիքներ, որ այն պետք է քանդել: 2023 թվականին վերջին եղան հատուկենտ հրապարակումներ, որտեղ նշվում էր, որ  հուշարձանը հայերը «հայկականացրել են». ադրբեջանական կողմը փորձում էր տարածել այն թեզը, որ դեմ են ոչ թե հուշարձանին, այլ դրա «գաղափարական ազգայնական մեկնաբանությանը»: Ադրբեջանական հրապարակումներից կարելի է եզրակացնել,  որ խորհրդային տարիներին ԼՂԻՄ-ում հայերի սեփական պատմության, մշակույթին, արմատներին ուղղված ցանկացած դրսևորում համարվում էր «ազգայնական»:

Վերջերս հատուկ այս հուշարձանին անդրադարձավ օկուպացված Ստեփանակերտը լուսաբանող Քյամրան Ռազմովարը, որի հիմնական շեշտադրումն այն էր, որ հուշարձանը կանգնեցվել է խորհրդային տարիներին, երբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի մաս էր, ինչը ըստ նրա նշանակում է, որ հուշարձանը կանգնեցվել է խորհրդային Ադրբեջանի բյուջեից հատկացված գումարներով, ինչը նշանակում է, որ այն ադրբեջանական է: Այս շեշտադրումները կարևոր են նրանով, որ ադրբեջանական կողմը պրոիշխանական իր քարոզչի միջոցով սկսել է հուշարձանը յուրացնելու գործընթաց, որտեղ երևում են հուշարձանին վերաբերով թեզերը՝ այն կառուցված է Բաքվի գումարներով, այն ադրբեջանական է և այն ցուցում է հայերի հանդեպ Ադրբեջանի իշխանությունների հանդուրժողականությունը խորհրդային տարիներին:

Հարկ ենք համարում նշել, որ հուշարձանի գաղափարը կյանքի է կոչվել այդ տարիներին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի գործկոմի նախագահ Մուշեղ Օհանջանյանի անմիջական մասնակցությամբ։ Հուշակոթողի շինարարությանը և նրա տեղադրմանը դեմ է եղել հենց Սովետական Ադրբեջանի ղեկավարությունը։ Ավելին՝ բողոք է բարձրացվել և պահանջվել, որ այն հարկ է ապամոնտաժել: Ադրբեջանի կոմկուսի կենտկոմից հատուկ հանձնաժողով է ժամանել Ստեփանակերտ՝ պարզելու, թե «Մենք ենք մեր սարերը» կոթողում ո՞ր «մենքի» և ո՞ր «սարերի» մասին է խոսքը: Հայկական կողմի ջանքերի շնորհիվ է միայն հաջողվում փրկել կոթողը ապամոնտաժումից: Այս հանգամանքը իրենց հիշողություններում ցուցում են այդ տարիներին ԼՂԻՄ-ում պաշտոն զբաղեցնող տարբեր անձինք, արձանի տեղադրմանը առնչություն ունեցած և արձանի հեղինակ՝ Սարգիս Բաղդասարյանի մտերիմները և հարազատները (Սարգիս Բաղդասարյանի «Ղարաբաղցիները»):

Մեր արձագանքը

Հուշարձանի հանդեպ Ադրբեջանի վարած քաղաքականությունը ժառանգության յուրացման փորձ է, երբ ոչ միայն կտրվում է հայկական պատկանելությունից, այլև Ադրբեջանի համար ստեղծում բազմամշակութային և հանդուրժող երկրի կերպար։  Այսպիսի քաղաքականությամբ Ադրբեջանը խախտում է ՄԱԿ-ի՝ 2005 թ. Փարիզում ընդունած «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիան։  Կոնվենցիան  կարևորում է մշակութային բազմազանությունը որպես հանրության, ժողովուրդների և ազգերի կայուն զարգացման շարժիչ ուժ։ Բայց, համաձայն կոնվենցիայի «Մշակութային բազմազանություն» նշանակում է ձևերի բազմազանություն, որոնց միջոցով խմբերի և հասարակությունների մշակույթները գտնում են իրենց արտահայտությունը:

Համաձայն ՄԱԿ-ի կոնվենցիայի 2-րդ հոդվածի՝ մշակութային բազմազանության պաշտպանությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ երաշխավորված են մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները։ Փաստական համատեքստից կարելի է եզրահանգել, որ մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանությունը ենթադրում է բոլոր, այդ թվում՝ փոքրամասնությունների և տեղաբնիկ ժողովուրդների մշակույթների հարգում: Ավելին՝ կոնվենցիայի համաձայն՝ մշակույթը զարգացման հիմնական շարժիչ ուժերից մեկն է: Ուշագրավ է հատկապես այն, որ, ըստ կոնվենցիայի, «պաշտպանություն» նշանակում է մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պահպանմանը, պաշտպանությանն ու ընդլայնմանն ուղղված միջոցների ձեռնարկում»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իշխանությունն ամեն ինչ անում է, որ բանտերում քաղբանտարկյալներին այցելությունները մշտապես ակտուալ լինեն. Աբրահամյան

Հաջորդ գրառումը

Արցախի թեմը նախաձեռնել է հանդիպումների շարք արցախահայության հետ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն եւ վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ. Ալեն Սիմոնյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Աղերսում եմ պաշտոնից հեռացնել և կարգալույծ անել Անուշավան եպիսկոպոսին. Սամվել դպիր Գրիգորյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Նորություններ

Ճոռոմաբանության վերելքն ու իրականության վայրէջքը. Հակոբ Բադալյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Արցախի թեմը նախաձեռնել է հանդիպումների շարք արցախահայության հետ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական