Կրասնոդարի երկրամասում սկսվել են Ռուսաստանի և Պակիստանի զինվորականների համատեղ զորավարժությունները: Այս մասին այսօր հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
«Բարեկամություն-2021» զորավարժություններին մասնակցում է 200 զինվորական՝ 100-ական յուրաքանչյուր կողմից: Զորավարժությունները կտևեն մինչև հոկտեմբերի 6-ը:
Պակիստանի հատուկ նշանակության մարտիկները երկուշաբթի ժամանեցին Կրասնոդար։ Զորավարժությունների ընթացքում կմշակվեն հակաահաբեկչական գործողություններ:







