ԱՄՆ պատվիրակության՝ Թայվան այցի պատճառով ՉԺՀ պաշտպանության նախարարությունը երեքշաբթի օրը ռազմական ուժեր է ուղարկել՝ մարտական պարեկություն կազմակերպելու Թայվանի նեղուցում։ Ինչպես նշվում է Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի Արևելյան մարտական հրամանատարության հաղորդագրության մեջ, այդ քայլը պայմանավորված է «որոշակի երկրի սխալ գործողություններով», հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Այս միջոցն անհրաժեշտ է պետական ինքնիշխանության պաշտպանման համար»,- ասվում է հրամանատարության հայտարարության մեջ։