Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Կարևոր է մեր ախոռները մաքրել դրսից ներդրված մետաստազներից.Ստեփան Դանիելյան

Ամեն ինչ նոր է սկսվում։

Հարավային Կովկասը, Հյուսիսային Կովկասը, Կենտրոնական Ասիան, Մերձավոր Արևելքը վերածվում են մի մեծ կծիկի և որևէ իրադարձություն դրանցից մեկում ուղղակիորեն դետոնացիա է ենթարկում մյուսներին, և այս մեծ տարածաշրջանը դեռ մեծ փոփոխությունների է ենթարկվելու՝ աներևակայելի կոալիցիաներ են կարող ստեղծվել, վերաբաժանումներ ու սահմանների փոխակերպումներ են լինելու։

Ժամանակն էլ սկսել է արագ աշխատել։

Խաղացողները շատ են ու նրանց հարաբերությունները կայուն չեն, կարող են արագորեն փոխվել ու յուրաքանչյուրն երկակի խաղ է խաղում ու խաղալու։ Ու ամենակարևորն այն է, որ առաջին պլան է գալիս ոչ թե բանակների ու տնտեսությունների հզորությունն, այլ փոփոխությունների տրամաբանությունն ճիշտ հասկանալն ու ճիշտ խաղալը։

Չգիտեմ որտեղ ոնց, բայց Հայաստանում խաղացող չկա։

Նաև կարևոր է մեր ախոռները մաքրել դրսից ներդրված մետաստազներից։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից։