Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Չինաստանի ՊՆ-ը ռազմական ուժեր է ուղարկել Թայվանի նեղուցի պարեկության համար

ԱՄՆ պատվիրակության՝ Թայվան այցի պատճառով ՉԺՀ պաշտպանության նախարարությունը երեքշաբթի օրը ռազմական ուժեր է ուղարկել՝ մարտական ​​պարեկություն կազմակերպելու Թայվանի նեղուցում։ Ինչպես նշվում է Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի Արևելյան մարտական ​​հրամանատարության հաղորդագրության մեջ, այդ քայլը պայմանավորված է «որոշակի երկրի սխալ գործողություններով», հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Այս միջոցն անհրաժեշտ է պետական ​​ինքնիշխանության պաշտպանման համար»,- ասվում է հրամանատարության հայտարարության մեջ։