Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ շուտով երկրում շրջանառության մեջ կդրվի կորոնավիրուսային վարակի դեմ չորրորդ պատվաստանյութը:
«Չորրորդը շուտով շրջանառության մեջ կդրվի, և պատվաստումները նույնպես թափ են հավաքում», երեքշաբթի հայտարարել է ՌԴ նախագահը, որի խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը: Պուտինը հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունն արդեն հասցրել է արագ ստեղծել երեք արդյունավետ պատվաստանյութեր:
Նա կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «հնգյակի» երկրներին և այլ պետություններին համակարգված աշխատել կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում: «Ռուսաստանը շահագրգռված է համագործակցել օտարերկրյա գործընկերների հետ համաշխարհային համաճարակի դեմ պայքարում», ասել է ՌԴ նախագահը։







