Հինգ երկրաշարժ, յուրաքանչյուրը 4 բալից ավել ուժգնությամբ, տեղի է ունեցել շաբաթ օրը երկրի հարավ-արևմուտքում գտնվող ճապոնական Կյուսու կղզու հարավում։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել: Այս մասին հայտնում է Ճապոնիայի ազգային օդերևութաբանական վարչությունը:
Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տոկարա կղզիների մոտ, որոնք վարչականորեն պատկանում են Կագոշիմա պրեֆեկտուրային: Դրանց մեջ ամենաուժեղ երկրաշարժերը 5 և 5,2 մագնիտուդ ուժգնության էին:
Այս տարածքում ընդամենը մեկ օրվա ընթացքում տեղի է ունեցել 1 բալ ուժգնությամբ 32 երկրաշարժ: