SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը և Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը շնորհավորել են բրիտանացի միլիարդատեր և Virgin Galactic-ի սեփականատեր Ռիչարդ Բրենսոնին դեպի տիեզերք հաջող թռիչքի կապակցությամբ:
«Շնորհավորում եմ, հիանալի թռիչք», Twitter-ում մեկնաբանություն է թողել Մասկը:
Շնորհավորանքներ է փոխանցել նաև Ջեֆ Բեզոսը, ով մտադիր է առաջիկա օրերին թռչել տիեզերք:
«Անհամբեր սպասում եմ ակումբին միանալուն», գրել է Բեզոսը Instagram-ի իր միկրոբլոգում:
Բեզոսի թռիչքը նախատեսված է հուլիսի 20-ին: Նա թռչելու է սեփական Blue Origin ընկերության կողմից պատրաստված տիեզերանավով:
Ռիչարդ Բրենսոնի տիեզերանավը թռիչք կատարեց կիրակի ՝ հուլիսի 11-ին, ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի տիեզերակայանից: Փոխադրող ինքնաթիռը այն բարձրացրեց 15 կիլոմետր բարձրության վրա, որից հետո տիեզերանավը գործարկեց սեփական շարժիչը և բարձրացավ մինչև 80 կիլոմետր: Հետո սարքը սկսեց իջնել և վայրէջք կատարեց:
Թռիչքի ընդհանուր տևողությունը կազմել է մոտ 1 ժամ: