Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Կարակասում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ, որը նվիրված էր նոյեմբերի 21-ին կայանալիք տարածաշրջանային և համայնքային ընտրություններին, խոսել է այն մասին, որ ԱՄՆ-ն չպետք է խառնվի Վենեսուելայի ներքին գործերին:
«Մի՛ խառնվեք Վենեսուելայի ներքին գործերին, մի՛ խառնվեք ներքին ընտրական գործընթացներին, դուք մեր հանրապետության տերը չեք, իսկ Վենեսուելան ԱՄՆ-ի գաղութը չէ», Վենեսուելայի առաջնորդի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:
Մադուրոն շեշտել է, որ իր երկիրն ունի «աշխարհի լավագույն ընտրական համակարգը, որը երաշխավորում է ժողովրդավարական գործընթաց [ընտրություններում]՝ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ»:








