Շաբաթ, Մայիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կալիֆոռնիայում դեռ չի հաջողվում հրդեհը տեղակայել. զոհերի թիվը կարող է աճել

09/01/2025
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է հինգի. հայտնում են իշխանությունները: Անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներին, որտեղ սկսվել է տեղի բնակիչների տարհանումը. հայտնում է BBC News-ը։

«Այսօր ավելի վաղ հայտնել էինք երկու զոհի մասին։ Ցավոք սրտի, զոհերի թիվը հասել է հինգի»,- ասել է Լոս Անջելեսի շրջանի շերիֆ Ռոբերտ Լունան։

Նրա խոսքով՝ հրդեհները դեռ տեղայնացված չեն, զոհերի թիվը կարող է աճել։ Իրավիճակը սրում են ուժեղ քամին և չոր եղանակը։

Իշխանությունները նշում են, որ Լոս Անջելեսի տարածքում շարունակում են հինգ անտառային հրդեհները.  150 հազար մարդ ապրում է տարհանման գոտում:

Սանտա Մոնիկայի և Մալիբուի միջև ընկած Խաղաղօվկիանոսյան Պալիսադեսում  հրդեհի տարածքը գերազանցում է 60 քառակուսի կիլոմետրը:

Լոս Անջելեսի շրջանի հրշեջների ղեկավար Էնթոնի Մարոնեն ասել է, որ հրդեհը ոչնչացրել է այնտեղ գտնվող առնվազն հազար շինություն:

Լոս Անջելեսի արևմտյան շրջանի Մալիբուում շատ հայտնի տներ կան։

Չորեքշաբթի TMZ-ը հայտնել է, որ Մալիբուի լողափում ամբողջությամբ այրվել է դերասանուհի և երգչուհի Փերիս Հիլթոնին պատկանող տներից մեկը։

Ավելի ուշ դա հաստատել է ինքը՝ Հիլթոնը։

Ամերիկյան լրատվամիջոցները գրում են նաև Լոս Անջելեսի այլ հայտնի բնակիչների մասին, որոնց տները տուժել են հրդեհներից։

Հինգշաբթի երեկոյան մամուլի ասուլիսի ժամանակ իշխանությունները հայտնել են, որ հերթական հրդեհը բռնկվել է Հոլիվուդի բլուրներում՝ Լոս Անջելեսի ամենահայտնի թաղամասերից մեկում:

Լոս Անջելեսի քաղաքապետ Կարըն Բասը հայտնել է, որ ոստիկանության լրացուցիչ ուժեր են ուղարկվում Հոլիվուդ:

«Մենք LAPD-ի սպաներին ուղարկում ենք Հոլիվուդ՝ օգնելու տարհանմանը: Մենք  աշխատում ենք ճանապարհները փակելու, երթևեկությունը վերահսկելու և հրշեջների մեքենաների հասանելիությունը մեծացնելու ուղղությամբ»,- գրել է նա սոցիալական ցանցերում։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը արտակարգ դրություն է  հայտարարել Կալիֆորնիայում և հրամայել դաշնային օգնություն ցուցաբերել՝ համալրելու տեղական ուժերը՝ անտառային հրդեհներից տուժած տարածքները վերականգնելու համար:

«Համաձայն նախագահի  հրամանի՝ դաշնային ֆինանսավորումը հասանելի է դառնում Լոս Անջելեսի շրջանի բնակիչներին, որոնք տուժել են աղետից: Օգնությունը կարող է ներառել դրամաշնորհներ ժամանակավոր բնակարանների և տների վերանորոգման,  վարկեր՝ չապահովագրված գույքի կորուստների համար և այլ ծրագրեր՝ օգնելու մարդկանց և բիզնեսի սեփականատերերին վերականգնվել աղետից», – ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Բայդենը նաև հետաձգել է առաջիկա այցը Իտալիա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

12 անհաջող փորձից հետո Լիբանանի խորհրդարանը կարող է այսօր նախագահ ընտրել

Հաջորդ գրառումը

ԵՄ-ն որևէ շահագրգռություն չունի մեզ նման վտանգավոր գոտում գտնվող պետությանն ընդունելու իր կազմ. սա հայտարարություն է՝ արված բացառապես ներքաղաքական նպատակներով. քաղաքագետ

Համանման Հոդվածներ

Screenshot
Նորություններ

Հայաստանյան իշխանությունները իրականացնում են լիարժեք թուրքական քաղաքականություն. Մհեր Աբրահամյան

16/05/2026
Նորություններ

18 տարի պահեցի, տարար, վառեցիր երեխուս. սառը ցնցուղ՝ Նիկոլի ինքնասիրահարվածությունից բժժած գլխին

16/05/2026
Նորություններ

Մենք միակն ենք 140 երկրից, որ 100 տարով զիջեց իր տարածքի 74%-ը. Արթուր Խաչիկյան

15/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հայաստան» դաշինքը փաստահավաք գործունեություն է սկսում ընտրական հարկադրանքի դեպքերով

15/05/2026
Հաջորդ գրառումը

ԵՄ-ն որևէ շահագրգռություն չունի մեզ նման վտանգավոր գոտում գտնվող պետությանն ընդունելու իր կազմ. սա հայտարարություն է՝ արված բացառապես ներքաղաքական նպատակներով. քաղաքագետ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026

Մայիսի 8-ին «Ազգում» տպագրված «Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը» հրապարակման շարունակությունը: «Ո՞ր պայմանների պարագայում Ադրբեջանը պատրաստակամ կլինի ԼՂ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական