Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՄ-ն որևէ շահագրգռություն չունի մեզ նման վտանգավոր գոտում գտնվող պետությանն ընդունելու իր կազմ. սա հայտարարություն է՝ արված բացառապես ներքաղաքական նպատակներով. քաղաքագետ

09/01/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի՝ ԵՄ անդամակցության մեկնարկի մասին կառավարության որոշումն ընդհանրապես որևէ կապ չունի  Հայաստանի Հանրապետության և նրա՝ Եվրամիության անդամակցության հետ։ Սա հայտարարություն է՝ արված բացառապես ներքաղաքական նպատակներով, հասարակությանը հերթական պատրանքներով և երազանքներով խաբելու համար։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։

Չմոռանանք, որ Հայաստանն ի վերջո ոչ մի առումով Եվրոպա չէ։ Եվրամիությունը որևէ շահագրգռություն չունի մեզ նման ծանր վիճակում և վտանգավոր գոտում գտնվող երկիր ընդունելու իր կազմ։ Այլ բան, որ եվրոպական այդ կառույցը կխրախուսի Հայաստանի Հանրապետության իշխանությունների նման նախաձեռնությունը՝ այդ ձգտումն օգտագործելով սեփական շահերն առաջ մղելու համար։

Եվրամիության արձագանքը, վստահ եմ, դրական կլինի, բայց ոչ թե այն բանի համար, որ Եվրոպայում լրջորեն են վերաբերում  այդ հարցին։ ԵՄ որևէ անդամ, վստահ եմ, իրատեսական չի համարում երբևէ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը, բայց նրանք կփորձեն օգտագործել մեր դրական ընկալումները, մեր հասարակության սպասելիքները, որպեսզի դրանք օգտագործեն որպես խայծ՝ Հայստանը որպես գործիք օգտագործելու ԵՄ-ի շահերը մեր տարածաշրջանում առաջ մղելու համար։

Այսինքն՝ եվրոպացի պաշտոնյաները երբեք չեն ասի, որ Հայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հեքիաթ է կամ պատրանք, այլ հակառակը՝ կխրախոիւսեն, կասեն՝ «Ապրե՛ք, շարունակեք ավելի վճռական լինել», որպեսզի դրանով ստիպեն Հայաստանին է՛լ ավելի կոշտ քայլերի գնալ Ռուսաստանի հետ հարաբերությունները սրելու հարցում։ Նրանք դա կօգտագործեն՝ իրենց շահերից ելնելով՝ վստահ լինելով, որ Հայաստանը երբևէ ԵՄ անդամ չի լինելու»,- ասաց Արմեն Բաղդասարյանը։

Ըստ քաղաքագետի՝ «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծն իրական օրակարգ չէ,  այլ ընդամենը՝ ներքաղաքական քարոզչական օրակարգ։

«Նիկոլ Փաշինյանն ինքն էլ ասաց, որ իրենք նման որոշում ընդունում են՝ ցույց տալու, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան երկիր է, իսկ իրենք էլ ինչ ուզեն՝ կանեն։ Նրա ասածը բառացի սա էր նշանակում։ Այսինքն՝ Հայաստանի ԵՄ անդամակցությունը ոչ թե հստակ նպատակ կամ ծրագիր է, այլ միջոց՝ ցույց տալու,  որ ինչ ուզեն՝ այդ էլ կանեն»,- նկատեց Արմեն Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ կառավարության այսօրվա նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց՝ քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին։

Նիկոլ Փաշինյանն իր հերթին նկատեց՝ Հայաստանը ԵՄ անդամ կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ նշանակվի հանրաքվե ու ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված կարգով հանրաքվեի մասնակցիների՝ սահմանված չափով «կողմ» ձայներ կստացվեն։

«Բայց նաև  պետք է արձանագրել, որ այս օրենքի ընդունման պարագայում մենք պետք է գործողությունների որոշակի պատկերացում ունենանք՝  մինչև պոտենցիալ հանրաքվե անել-չանելու կետը։ Իմ պատկերացումն այն է, որ այս օրենքի ընդունումից հետո մենք ԵՄ-ի հետ պետք է քննարկենք  ճանապարհային այն քարտեզը, որն իրենք են պատկերացնում ու որը մենք ենք պատկերացնում։ Մենք պետք է իրար հետ ճանապարհային քարտեզ մշակենք»,- ընդգծեց նա։

Նախագիծը կառավարության կողմից արժանացավ հավանության, այն կուղարկվի Ազգային ժողով։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կալիֆոռնիայում դեռ չի հաջողվում հրդեհը տեղակայել. զոհերի թիվը կարող է աճել

Հաջորդ գրառումը

Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Արամ Սարգսյանը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար և դա կանենք. Քոչարյան

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026
Նորություններ

Քպ-ի հանրահավաքով պայմանավորված՝ կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը

05/06/2026
Հաջորդ գրառումը

Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026

Կասպից ծովում ջրի մակարդակը նվազում է, և այն մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական