Այս փուլում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համակարգում է իր գործողությունները ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ Միութենական պետության շրջանակներում: Այդ մասին տեղեկացրել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը:
Նա հայտարարել է, որ Լուկաշենկոն խնդրել է Ռուսաստանի նախագահին իր խնդրանքն ուղղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, որպեսզի եվրոպական պետությունը չխառնվի Բելառուսի գործերին: Պետության ղեկավարը չի տեսնում կանցլերին ինքնուրույն զանգահարելու իմաստ, քանի որ դրա արդյունքը, ամենայն հավանականությամբ, բացասական կլիներ:
«Այսօր մեր ուզած գլխավոր բանն այն է, որ Արևմուտքը չաջակցի նրանց, ովքեր ապակայունացնում են իրավիճակը Բելառուսում: Ելնելով դրանից՝ մեր երկրի նախագահը իր ռուս պաշտոնակցին խնդրել է տիկին Մերկելին հաղորդել, որ Գերմանիան և ամբողջ Արևմտյան Եվրոպան չխառնվեն Բելառուսի ներքին գործերին, ինչպես դա կատարվում է հիմա», ասել է Էյսմոնտը Россия 1 հեռուստաալիքի եթերում: