Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տեսանյութ. Լեհաստանի նախագահի ծայրահեղ աջակողմյան թեկնածուն ոտքերը սրբել է Եվրամիության դրոշով ու այրել այն

06/05/2025
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լեհաստանի ծայրահեղ աջակողմյան նախագահի թեկնածու Գժեգոժ Բրաունը ցուցադրաբար սրբել է ոտքերը Եվրամիության դրոշի վրա երկրի արդյունաբերության նախարարությունում, ապա այրել այն. հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Քաղաքական գործիչը տարածել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է նա մտնում Կատովիցեում գտնվող Լեհաստանի արդյունաբերության նախարարության շենք և հանում ԵՄ դրոշը գերատեսչության նախասրահում գտնվող ձողից։

Նախարարության աշխատակիցների հետ կարճատև բանավեճից հետո նա դրոշը նետել է  գետնին և սրբել ոտքերը դրա վրա։

Այնուհետև Բրաունը տեսանյութ է հրապարակել, որտեղ ինքն այրում է ԵՄ խորհրդանիշը։ Վուջեկի ածխահանքի մուտքի մոտ նա այրել դրոշը, որը, ըստ երևույթին, նախկինում ողողել էր դյուրավառ հեղուկով։ Դրոշը անմիջապես սկսել է արագ այրվել։

Նախագահի թեկնածուն այս տեսանյութին կից գրել է. «Կորչի՛ կոմունիզմը։ Սա Լեհաստան է»։

Միաժամանակ Բրաունը հայտարարել է, որ Եվրամիության դրոշը Լեհաստանում իրավական պաշտպանության ենթակա չէ։

«Նման բան չկա, նման պետություն չկա, փառք Աստծո, դեռևս նման պետություն չկա։ Այնպես որ, մենք չենք ներկայացնի մեզ թշնամաբար տրամադրված կազմակերպությունների խորհրդանիշները  Լեհաստանում, լեհական նախարարությունում, որոնք, փառք Աստծո, պետական ​​կարգավիճակ չունեն, որևէ իրավական պաշտպանություն չեն վայելում Լեհաստանի Հանրապետության տարածքում։ Սա Լեհաստանն է, ոչ թե Բրյուսելը», – ասել է նա։

Բրաունը Եվրախորհրդարանի անդամ է։ Երեքշաբթի Եվրախորհրդարանը նրան զրկել է  պատգամավորական անձեռնմխելիությունից՝ Լեհաստանի իրավապահ մարմինների խնդրանքով, որոնք մտադիր են նրան մեղադրանք առաջադրել հանցագործություններ կատարելու մեջ։

Քաղաքական գործիչը նախկինում էլ է կատարել վիճահարույց գործողություններ։ Բրաունը Լեհաստանի նախագահի 13 թեկնածուներից մեկն է։

Հասարակական կարծիքի հարցումների համաձայն՝ նա ոչ մի շանս չունի անցնելու ընտրությունների երկրորդ փուլ, իսկ  առաջին փուլը տեղի կունենա մայիսի 18-ին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԴՀ -ում ընտրվեց նոր կանցլերը՝ Ֆրիդրիհ Մերցը երկրի պատմության մեջ աննախադեպ՝ երկրորդ փուլով  հաջորդեց Օլաֆ Շոլցին

Հաջորդ գրառումը

Ռուբեն Վարդանյանի փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացրել դատարան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Հաջորդ գրառումը

Ռուբեն Վարդանյանի փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացրել դատարան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական