Դոնալդ Թրամփը պաշտոնապես տեղեկացրել է Թեհրանին, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ հարձակվել Իրանի վրա. հայտարարել է Պակիստանում Իրանի դեսպան Ռեզա Ամիրի Մոգադդամը։
Նա նշել է, որ երեկ Թրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ն չի հարձակվի Իրանի վրա և կոչ է արել Իրանին չվնասել ԱՄՆ շահերը տարածաշրջանում։
Նշենք, որ Իրանը նախկինում զգուշացրել էր, որ Միացյալ Նահանգների կողմից հարձակման դեպքում կհարվածի տարածաշրջանում գտնվող նրա ռազմաբազաներին։








