Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։
Այս մասին հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։
Հրապարակված հաղորդագրության համաձայն՝ նա ժամանել է Ադրբեջան՝ մասնակցելու Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան պաշտպանության նախարարների հանդիպմանը։