Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Թուրքիայում. հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։
Նա նշել է, որ հանդիպումը հնարավոր է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ։
Սիբիգան ասել է, որ Թուրքիան դեր է խաղացել Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործում՝ տրամադրելով բանակցությունների հարթակ։
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միակ հանդիպումը տեղի է ունեցել 2019 թվականին։









