Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է ռազմական դրության պայմաններում որոշ ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը կասեցնելու մասին․ դրանք իբր կապված են Ռուսաստանի Դաշնության հետ:
«Ուկրաինայի ազգային անվտանգության խորհուրդը, հաշվի առնելով լայնածավալ պատերազմը և որոշ քաղաքական կառույցների կապերը այս պետության հետ, որոշել է դադարեցնել մի շարք քաղաքական կուսակցությունների ցանկացած գործունեություն ռազմական դրության ընթացքում»,- ասել է Զելենսկին տեսանյութում։
Զելենսկին ընդգծել է, որ Արդարադատության նախարարությանը հանձնարարվել է «անհապաղ, սահմանված կարգով», ապահովել այդ քաղաքական ուժերի գործունեության դադարեցումը։







