Եթե Ինդոնեզիայում կայանալիք G20-ի գագաթնաժողովին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցի, ապա Ուկրաինայի նախագահ Զելենսկին կհրաժարվի իր մասնակցությունից։
ՈւՆԻԱՆ-ը հայտնում է, թե Զելենսկին հայտարարել է, որ չի հետեւում G20-ի մյուս անդամների մասնակցությանը։
«Իմ դիրքորոշումն անձնական է, եւ Ուկրաինայի դիրքորոշումն այն է, որ եթե Ռուսաստանի Դաշնության ղեկավարը մասնակցի, ապա Ուկրաինան չի մասնակցի»,- ասել է նա։
Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան պատրաստվում է առաջիկա գագաթնաժողովին։
«Ամեն դեպքում, այսօր մեզ նորից հրավիրեցին։ Դեռ կտեսնենք, մի քանի օր է մնացել»,- ասել է Զելենսկին։